Հաղորդագրություն մամուլի համար


ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վրացական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարությունը, թե իբր վրացական ավիաբազաների վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում տեղակայված ռուսական բազայում չկան ռմբակոծիչներ, այլ միայն թեթև կործանիչներ, որոնք ի վիճակի չեն ռմբակոծություն կատարել: Հ.Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ռեժիմի վարչության պետ ՀՀ պաշտպանության նախարարի` N 3670 հրամանով գնդապետ Հայկ Գառնիկի Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ռեժիմի վարչության պետ` ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ռեժիմի վարչության պետի տեղակալի պաշտոնից: