Ռուսաստանն ու ՆԱՏՕ¬ն գժտվել են


ՌԴ¬Հյուսիսատլանտյան դաշինք հարաբերություններում սառնությունն ակնբախ է£ Այն սկիզբ առավ ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Յան դե Հոոպ Սխեֆֆերի վերջին հայտարարություններից հետո£ Մասնավորապես` վրաց-օսեթական հակամարտության հիմնախնդրին նվիրված արտակարգ նիստից հետո Սխեֆֆերը ոչինչ չի ասել հարձակման զոհերի մասին, չի դատապարտել Վրաստանի ռազմական նվաճողական հարձակումը£ Ավելին, նա քննադատել է Ռուսաստանին, որի քաղաքացիները զոհվել են` վրացական բանակի հարձակման արդյունքում£ ՆԱՏՕ¬ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն էլ գլխավոր քարտուղարի հայտարարությունը որակել է որպես երեսպաշտական ու անպատասխանատու£ Իսկ պատերազմը, ըստ նրա` ամենից ավելի ձեռնտու էր Նահանգներին, որը ձգտում է թուլացնել Ռուսաստանի կապերը Եվրոպայի հետ£ Բացի այդ, Վաշինգտոնին ձեռնտու է Կովկասի անկայունությունը և իր հսկողությամբ նավթի մատակարարումը. - Որքան էլ տարօրինակ հնչի, այս պատերազմը նավթի համար էր,¬ բարձրաձայնել է ռուս պաշտոնյան£ Ռուս չինովնիկին բնորոշ` առարկություններ չհանդուրժող կտրականությամբ, Ռոգոզինը քննադատության այլ թիրախներ էլ է խոցել£ Վրաստանի առաջնորդի մասին, օրինակ, ասել է. - Արևմուտքում լուրջ մարդիկ կսկսեն մտորել, որ անձամբ Սահակաշվիլիի հետ արդեն գործ բռնել անհնար է£ Եվ նրան փոխարինող կորոնեն` հավանաբար հենց իր մերձավոր շրջապատից£ Սակայն նրան չեն ների կործանումը վրացական բանակի ընտրանու, որը դաստիարակվել-նախապատրաստվել էր ամերիկյան հրահանգիչների կողմից և ֆինանսավորվել, զինվել էր ՆԱՏՕ¬ի անդամ շատ երկրների միջոցներով£ Եվ ոչ միայն ՆԱՏՕ¬ի. Իսրայելը, Ուկրաինան նույնպես ջանացել էին,¬ հայտարարել է Ռոգոզինը ՁԹՃ¬ին£ Չնայած Ռուսաստանի ներկայացուցչի նման կոշտ արտահայտություններին, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների փոփոխությունն առայժմ ընդհանուր առմամբ չի վտանգում անվտանգությունը£ Այդուհանդերձ, Հյուսիսատլանտյան դաշինքի արտակարգ նիստը (օգոստոսի 12¬ին), ամերիկյան կողմի խնդրանքով, անցկացվել է առանց Ռուսաստանի£ Իսկ Ռոգոզինը դեռ այնքա¯ն ասելիք է ունեցել հատկապես` շատ խնամքով նախապատրաստված լրատվական պատերազմի` կեղծ լրատվությամբ, փաստերի աղավաղմամբ միջազգային հանրությանն ընդդեմ Ռուսաստանի ապակողմնորոշելու մասին£