Վաճառողը ոչնչով չի տուժելու


Երեկ, մինչ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» «ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, տոնավաճառներում աշխատողները «պաշարել» էին Ներկայացնելով օրենքի նախագիծը, հարկային ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը նշեց, որ փաստաթղթերով աշխատելն ավելի շահեկան է լինելու, քան առանց փաստաթղթի: Առանձին խավերի շրջանում ընդվզում առաջացրած այդ օրենքի նախագիծը նախկինում բուռն քննարկումների էր ու քննադատության արժանացել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից: Փորձեցինք ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից ճշտել, թե արդյո՞ք օրենքի ընդունումը չի ծանրացնի հարկային բեռը: - Վաճառողը ոչնչով չի տուժելու: Մենք 10 տարի առաջ էլ պայքարել ենք ՀԴՄ-ների դեմ, սակայն այսօր գտնում ենք, որ պետք է հարկային դաշտում երևա գործատուի գումարը, և ամեն ինչ արվում է նրան հարկային դաշտ բերելու համար: Օրինակ` Հրազդան տոնավաճառում մեկ տեղ գումարն արժե 800 դոլար, բայց նշվում է 300 դոլարը: Մ.Ծ.