Ամենա«օպերատիվ» առաքումներ


Որ փոստային առաքումները հաճախ են «մոլորվում» ճանապարհներին` նորություն չէ: Բայց երբ նամակը տեղ է հասնում 60, 70 կամ 90 տարի հետո… Բրիտանացի զինվոր Չառլզ Ֆլեմինգն, օրինակ, չի էլ պատկերացրել, որ մորը գրած նամակն այդպես էլ հասցեատիրոջը չի հասնելու: Իտալիայից ուղարկած նրա նամակը Մեծ Բրիտանիա է հասել… 64 տարի հետո: Իսկ 2008-ին Ամերիկա հասած շնորհավորական բացիկը փոստային «խողովակներով» շրջել է 79 տարի: «Ամենածույլն» առայժմ ճանաչվել է ամերիկյան Նեբրասկա նահանգից Կանզաս ուղարկված բացիկը. 1914 թ. դեկտեմբերից ճամփորդել է ուղիղ 93 տարի` արդեն հանգուցյալ հասցեատիրոջ փոխարեն զարմացնելով չգիտես ում: JJJ Գործուղումից վերադառնալով, ամուսինը կնոջը գտնում է անկողնում` տղամարդու հետ: - Հենց հիմա ասա` ո՞վ է սա,- հարձակվում է նա կնոջ վրա: Վերջինս ինչ-որ բան հիշելով, շրջվում է դեպի կողքին պառկած տղամարդը. - Իսկապես, ո՞վ ես դու, գոնե անունդ ասա: JJJ - Ասում են` կանանց հագուստներն ու շպարանքը ավելի թանկ են արժենում, քան երկրի պաշտպանության ծախսերն են: - Դրա համար էլ կանայք մշտապես հաղթում են: JJJ Նորաձևության ճիչերը խլանում են միայն գներից: JJJ - Ինձ փող է պետք,- պահանջում է կինը: - Նորի՞ց,- զայրանում է ամուսինը: - Քեզ փողից առաջ խելք է պետք: - Բայց դու միայն փող ունես: JJJ - Տիկին, դուք ուրախալի նորություն ունեք,- ասում է գինեկոլոգը: - Ինձ տիկին մի° ասեք. ես օրիորդ եմ: - Օրիորդ, դուք շատ տխուր նորություն ունեք: JJJ - Կարող եք ինձ շնորհավորել. ես որդի եմ ունեցել: - Պատկերացնում եմ, թե կինդ որքան երջանիկ է: - Նա դեռ տեղյակ չէ: JJJ Եզդուն հարցնում են. - Ոչխարներդ ո՞նց են: - Ոխչարին ի՞¯նչ կա` ես պտի արոտ գտնեմ, իրանց տանեմ` արածեն: - Կինդ ո՞նց է: - Կնգան ի¯նչ կա` խեղճ ոխչարների հոգին հանելով` առավոտ-իրիկուն կթում ու խուզում ա: - Տղեդ ո՞նց է: - Տղին ի՞¯նչ կա. մեռավ` բանակից ազատվավ: JJJ - Ինչպե՞ս անցավ 1-ին ժամադրությունդ: - Կիսով չափ հաջողված: - ՞ ՞ ՞ - Ես ճիշտ ժամանակին գնացի հանդիպման վայր, իսկ նա չեկավ: JJJ Անվանի երգչուհուն հարցնում են, թե քանի՞ տարեկան է: - Չեմ հիշում,- ասում է երգչուհին: - Ի՞նչ է, հաշվել չգիտե՞ք: - Գիտեմ, բայց ես հաշվում եմ իմ ունեցվածքը` փողը, թանկարժեք իրերս և այն ամենը, ինչը կարող եմ կորցնել: Իսկ տարիքս ո՞վ կարող է գողանալ: