Անհայտ վարակի «հունձը»


Նիգերական Ադամավա նահանգում մահվան 71 դեպք է արձանագրվել` անհայտ վարակի արդյունքում: Ներկայումս 746 վարակակիրների վիճակն էլ գնահատվում է վտանգավոր-ծանր: - Սա տարօրինակ հիվանդություն է, որն ուղեկցվում է հաճախակի փսխումներով, բարձր ջերմությամբ, որոշ դեպքում նաև հազով,- տեղեկացրել է նահանգի իշխանություն ների ներկայացուցիչ Մուսա Քամալեն: Տեղական բժիշկներն առայժմ չեն կարողանում ախտորոշել մահաբեր այդ ախտը, իսկ կառավարությունը սպասում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներին: Քամալեի տեղեկացմամբ` անալիզներն ուղարկվել են Նիգերիայի առաջատար հիվանդանոցներ, ինչպես նաև Ֆրանսիա ու ԱՄՆ: Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել` գոնե կանխելու վարակի տարածումը (ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"): Պահարանում` փորձանքից հեռու DELFI կայքը հաղորդել է, որ Տալլինի Լասնամյաէ շրջանի ավագանու անդամ Կալե Կլանդորֆը հարձակման է ենթարկվել 5 երեխաների մոր կողմից: Ֆիննական դատարանը կնոջից վերցրել է երեխային և մայրն իր հայրենակից պաշտոնյայից օգնություն է խնդրել: Վերջինս անզոր է գտնվել և խորհուրդ է տվել դիմել Էստոնիայի դատական ատյաններին: Սակայն դա գազազացրել է տիկնոջը և նա հարձակվել է Կալեի վրա` կանացի բնատուր զենքով` եղունգներով, ճանկռոտելով, վիրավորական բառերի տարափ տեղալով ու դեմքին թքելով: Բազմազավակ մորը հանդարտեցնելու և նրանից փրկվելու այլ ճար չգտնելով, ավագանու անդամը նրան խցկել է պահարանի մեջ ու կողպել: Պահարանային մեկուսացումն էլ, սակայն, չի օգնել: Կլանդորֆն ստիպված ոստիկանություն է կանչել, և նյարդային կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել: