ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


1-ԻՆ ՀԱՏՎԱԾ. Ժողովրդի խոսք ու զրույցից - Ախպեր ջան, էս ի՞նչ հաշիվ ա: - Վաբշե տը հաշիվը 2-0 ա: Բայց միջազգային հաշիվներում դաժե Նաստրադամուսը սխալվել ա: 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ. Աշխարհաքաղաքական ստրիպտիզ - Ախպեր ջան, ափսոս չենք կարողանում «ներսից» տեսնել: Որ իմանաս միջազգային պոդիումի վրա նախկինում Ռայսը, հիմա Հիլլարին ի¯նչ խաղեր են տալիս, ի¯նչ խաղեր: Իսկ մեր նման շլանգներին ֆուտբոլի խաղեր են դեմ տալիս: Սահմանները չբացվելու դեպքում Էդ. Նալբանդյանի «արդարացումը» - Դե, առաջին «սերը», ինչպես և հացը, միշտ կուտ է գնում: Համ էլ թուրքերից ի¯՞նչ անկեղծ սեր: Թուրքիայի դիվանագիտական հաղթանակները սկսվել են ժպիտից Ըստ միջազգային կազմակերպությունների դիտարկման` լայն ժպիտը և «ջիգյարով» ձեռքսեղմումը թուրքերից սովորած առաջին դիվանագիտական դասերն են հայերիս համար: Անհամատեղելի են Ըստ վերլուծաբանների` ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը չեն կարող համատեղ գործել, որովհետև մեկը սահմանաՊԱՀ է, մյուսը` սահմանաԽԱԽՏ: Հեշտ, թե դժվար` տրաքվելու ենթակա են Հայաստանը և Թուրքիան հասկանում են, որ թե° ֆուտբոլի գնդակի, թե° փուչիկի մեջ օդ է լցված, բայց կա երկու մեծ տարբերություն, նախ` գնդակը ասեղի ծայրով չես տրաքացնի, և հետո` դրա մեջ օդը «փչված» է ոչ թե մանուկների, այլ գերտերությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Շուրաօղլի. սա Պանիկովսկու շիրմաթումբը չէ «Ոսկե հորթը - 2009» Շվեյցարիայում Դավութօղլուն ապացուցեց, որ Թուրքիան յուրաքանչյուր հայտարարության Ժամանակ կարող է սկսել «Մեր նամակը չեմբեռլենին» անկապ թեմայով և ավարտել երկու անգամ Հայաստանին «ծեծելու» մասին` գերտերություններին ուղղված հորդորով: Բարաք Օբաման` Դավութօղլուն, այդպես էլ չընթերցված հայտարարության առիթով «Տժվժիկ-2009» - Ահմադ ախպար, հայտարարություն գրելիս բառերը կգիտնա՞ս, ինչպես կընտրվին. բարա¯ք-բարա¯ք, բարա¯ք-բարա¯ք: ՀՅԴ բաժակաճառը Պ. Սևակի ոճով Այս բաժակով եկեք խմենք նրանց կենացն, Ովքեր ապրում, տառապում են շրջափակված, Բայց մնում են փակ սահմանին սիրահարված: Ալիևը` Պուտինին Ս. Կապուտիկյանի ոճով Լսիր Պուտին` պատգամ որպես, Ինձ ուրացած Գյուլը վկա, Այսօրվանից հանձնում եմ քեզ Իմ ողջ գազս հազարագանձ: Հեյդարօղլին` «փալանչիի» վիճակում «Կտոր մը երկինք» ֆիլմի մոտիվով Թուրքիային կորցնելուց հետո միայնակ մնացած և պատեպատ խփվող Ալիևի «կողքին» չցանկանալով լինել, Հիլարի Քլինթոնը և Անգելա Մերկելը դիմել են նրան հարցումով. «Արտաքնոց մաքրող Հովակիմին աղջկան կուզի՞ս»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ