«Ոսկյա» ադամանդն աճուրդում


32,77 կարատանոց հազվագյուտ ադամանդը դրվելու է վաճառքի Նյու-Յորքի Christies աճուրդի տանը: Դեղին երանգով հագեցած խոշոր այդ քարի մեկնարկային գինը սահմանվել է 6 միլիոն դոլար (տեղեկացրել է utro.ru¬ն): - Այս վառ դեղին ադամանդը բառացիորեն այնպիսի լույս է ճառագում, որը չի ունեցել երբևէ իմ տեսած դեղին ադամանդներից որևէ մեկը: Սա իսկապես, երկրաբանական առեղծված է,¬ ասել է աճուրդի տան փոխտնօրեն Ռաուլ Կադակիան` լրագրողներին ցուցադրելով քարը: ԱՄՆ¬ի Երկրաբանական ազգային ինստիտուտը «ոսկյա» ադամանդը գրանցել է որպես իր տեսակի մեջ ամենահազվագյուտ նմուշ: Փորձագետները ենթադրում են, որ այն գնելու համար աճուրդային առևտուր են անելու նշանավոր ադամանդների հավաքածու ունեցողները: