ԳԱՐԵՋՐԻ ՄԱՍԻՆ


Մոլորակի բնակչության շրջանում ամենատարածված ըմպելիքներից մեկն է գարեջուրը (առաջին տեղում ջուրն է, երկրորդում` թեյը): Բայց երկրներ կան, որտեղ այն ավելի շատ է գործածվում, քան գինին և թունդ ոգելիցները. օրինակ, Չեխիան (1 մարդու հաշվով` տարեկան 159,3 լիտր), Գերմանիան (109,6 լ), Ավստրիան (106 լ), Իռլանդիան (91 լ), Ֆինլանդիան (84,7 լ), Լեհաստանը (85 լ), Բելգիան (81 լ): n Աշխարհում խոշորագույն գարեջրի թանգարանը գտնվում է Ամերիկայի Կենտուկի նահանգում: Այնտեղ ներկայացված է 1 միլիոնից ավելի ցուցանմուշ. ներառյալ` պիտակներ, խցաններ, բանկաներ, գարեջրագործական հնագույն սարքավորումներ: Թանգարանին կից գործում է գարեջրի 1000 տեղանոց ռեստորանը: n Բելգիայում գարեջրագործներն իրենց արտադրանքի մեջ կանեփ են ավելացրել` համն է´լ ավելի լավացնելու նպատակով: Սակայն դրա իրացումն արգելվել է, որովհետև պիտակի վրա պատկերված է եղել թարմ կանեփի թփեր: n Կոպենհագենի համալսարանում հետազոտվել են, թե երաժշտությունն ինչպես է ազդում գարեջուրը մարսելու ընթացքին: Պարզվել է, որ մուգ գույն ունեցող գարեջուրն անհրաժեշտ է խմել բարձր երաժշտության ներքո, իսկ բաց գույնինը` ցածր: Ֆիլադելֆիայի երաժշտական դպրոցի դասատու Պ. Չեյչերը հորինել է «Գարեջրային սիմֆոնիան», որի երաժշտությունը ներկայացնում է տարբեր` կերամիկական, ապակյա և մետաղյա ամանների մեջ լցվող գարեջրի ձայները: «Գարեջրային» մեկ այլ սիմֆոնիա է գրել Լոս¬Անջելեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր Պ. Չիխարան. մենանվագներով «զրնգում» են գարեջրի շշերը, գավաթներն ու ինքը` գարեջուրը: n Հնում մարդիկ ծանոթ էին այս ըմպելիքի բուժիչ հատկանիշներին: Շումերներն, օրինակ, բերանի խոռոչը ողողում էին գարեջրով, որպեսզի վերացնեն ատամնացավը, իսկ բժիշկները գարեջրով բուժում էին երիկամների քարարտադրությունը: n Արդեն մի քանի տասնամյակ միանգամից առավելագույն գարեջուր խմողը չեխական Օստրավա քաղաքի շեֆ¬խոհարար Միդերն է: Օսակայում տեղի ունեցած «Էքսպո-70» միջազգային ցուցահանդեսում նա 3 րոպեի ընթացքում 10,5 լիտր գարեջուր խմեց` համաշխարհային ռեկորդ սահմանելով: Իր աշխատավայրի` «Իմպերիալ» հյուրանոցի աշխատակիցները բամբասել են, թե Միդերն օրական 8 լիտր գարեջուր է խմում: Իսկ չհագեցող խոհարարը հումորով ինքն իրեն «գարեջրի մեծ բաք» է անվանում: n Ոմանք էլ հաշվել են գարեջուր խմելու ընթացքում կորսված իրերը. հագուստի 1450 տարրեր, 770 պլաստիկ քարտ, 420 դրամապանակ, 420 բջջային հեռախոս, 366 բանալի, 330 պայուսակ -ուսապայուսակ, 320 ակնոց, 90 զարդ և ժամացույց, 90 լուսանկարչական ապարատ, 80 հովանոց: Գարեջրով տարված տերերի անփութության պատճառով կորել են նաև շներ, ճագարներ, թենիսի ձեռնաթիակներ, ձեռնափայտեր, սապոգներ, նվագարան, լսողական սարքեր: