Նկարչուհին կծնի ցուցասրահում


Ամերիկացի նկարչուհի և արտիստուհի Մառնի Կոտակը արտասովոր մի կենդանի ներկայացում է նախապատրաստել նյույորքյան Microscope Gallery ցուցասրահում: Այդ ներկայացման օրն ու ժամը նախապես հայտնի չէ, որովհտեև ոչ մի կին չի կարող նախանշել, թե ո՞ր օրն ու ո՞ր ժամին լույսաշխարհ կբերի իր զավակին: Այո, արտիստուհին որոշել է ծննդաբերել թանգարանի այցելուների աչքի առաջ: Բրուքլինի բնակչուհի Մառնին վերջին 5 շաբաթներն անցկացնում է ցուցասրահում` ամուսնու և մանկաբարձուհու ուղեկցությամբ: Նա նշել է, որ այդ կերպ ինքը ցանկանում է մարդկանց հիշեցնել կյանքի ամենամեծ արժեքի մասին: - Ես ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ արվեստի լավագույն ստեղծագործությունը մարդկային կյանքն է,¬ ասել է ապագա մայրիկը: Նման ներկայացումների փորձը Կոտակն արդեն ունի. նախկինում նա բեմականացրել է իր ծննդաբերությունը (այն ժամանակ, իհարկե, ոչ իրական), պապի մահվան տեսարանը: Նաև ցուցադրել է իր սեռական առաջին փորձը: