«Տաքսի` տիկնանց համար»


Փարիզում հայտնված այս փոխադրամիջոցները տեղափոխում են բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Կին է նաև ֆիրմայի ղեկավարը, բայց ահա դրանց վարորդները միայն տղամարդիկ են: Մեքենաներում տեղադրված են GPS-հաղորդիչներ, ինչը հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի ճշտել տաքսու գտնվելու վայրը: Բացի այդ, հերթական ուղևորուհու նստելու և իջնելու պահին վարորդները հեռախոսագիր են ուղարկում օպերատորին: Ասել է թե` այս ծառայությունից օգտվողներն ապահովագրված են բազմաթիվ գլխացավանքներից ու «թյուրիմացություններից»: Մեքենաները ներկված են ոչ թե ավանդաբար կանացի համարվող վարդագույնով, այլ մուգ արծաթագույն են, իսկ ներսում տեղադրված է նվագարկիչներով հեռուստացույց, մինի¬բար և եղունգահարդարման սեղանիկ: Ուղևորուհիներին վարորդից առանձնացնում է հաստ ապակուց միջնորմը. անհրաժեշտության դեպքում վարորդի հետ կարելի է խոսել հատուկ բարձրախոսով: - Մեր տաքսիները կանխատեսված են բոլոր տարիքների համար` դեռահասներից մինչև բիզնես-լեդին,¬ կարևորել է տնօրինուհի Մալիկա Մոնտանան: Քաղաքի սահմաններում երթևեկության արժեքը 28 եվրո է: Առևտրի սիրահարների համար գործում է հատուկ ծառայություն, որի 2 ժամը 150 եվրո է. անձնական վարորդը` մեքենայի հետ: Բացի այդ, 750 եվրո վճարելով, ընկերությունում կարելի է աբոնեմենտ ձևակերպել` որոշակի ծառայությունների համար: Ի դեպ. «կանացի» տաքսի ծառայություն գործում է և Լոնդոնում, սակայն ոչ թե նախատեսված է միայն կանանց համար, այլ վարորդներն են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Իսկ լավագույնը Եվրոպայում համարվում է Բարսելոնայի տաքսի¬ծառայությունը. այնուհետև Մյունխենինն ու Քյոլնինը: Այս ոլորտում ամենավատ սպասարկումը Հռոմում է (տեղեկացրել է Life News¬ը):