Եթե դիտավորություն չէ, ուրեմն...


Ուրեմն պետական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդականն անտեղյակ ու անպատասխանատու անձ է, որից ոչ միայն խորհուրդներ չարժե ակնկալել, այլև վստահել չի կարելի: Մեծ Բրիտանիայի վարչապետի «առաջին ձեռք» համարվող Օլիվեր Լետուինը գաղտնի փաստաթղթերն աղբարկղն է նետել ոչ այլուր, քան պաշտոնավայրի մերձակա զբոսայգում: Նույնիսկ չի էլ պատառոտել դրանք, մինչդեռ նման փաստաթղթերը ոչնչացնում են այնպես, որպեսզի որևէ մեկին հասանալի չլինեն: Դժվար է ասել, թե պետական այդ գաղտնիքները էլի որքան անհայտ կմնային, եթե վարչապետ Քեմերոնի խորհրդականին հետամուտ չլինեին լրագրողները: Դե, նրանք միշտ հայտնվում են «ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին»: Թե լրագրողներն ինչպե՞ս էին իմացել, որ Լետուինը դուրս է բերելու փաստաթղթերը և առանց այրելու կամ պատառոտելու նետելու է աղբարկղ` կասկածելի է, բայց արդեն էական չէ: «Պատահաբար» նրանք «նայել» են աղբամանի մեջ ու ապշել: Այնտեղ հայտնաբերել են Եվրահանձնաժողովի, ՄԻ 5 և ՄԻ 6 հատուկ ծառայությունների հետ իրենց կառավարության գրագրությունները, որոնցում զեկուցվում է, որ իրենց չի հաջողվել «իմանալ ճշմատությունը` ահաբեկչական վիճելի հարցաքննություններում Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին»: Գտածոյում փաստաթղթեր կան ազգային անվտանգությանն առնչվող, տեղեկատվություն «Ալ¬Քաիդայի» վերաբերյալ, մասնավոր անձանց մասին: Շատ թղթերում շրջանառվում են ոչ միայն Դևիդ Քեմերոնի, այլև նրա տեղակալ Նիկ Կլեգայի ու նույնիսկ Դալայ¬լամայի անունները: Մի խոսքով, լրագրողներն այդ կերպ «կորզել» են ավելի քան 100 փաստաթուղթ, որոնց լուսանկարները հրապարակել են The Daily Mirror պարբերականում` հերթական հարվածը հասցնելով վարչապետի և կառավարության հեղինակությանը: Կառավարության մամլո խոսնակը փորձել է փրկել իրավիճակը` ասելով. - Օլիվեր Լետուինը գործի գալուց առաջ զբոսայգում գրագրություններ է կատարում խորհրդարանի որոշ անդամների ու ընտրողների հետ և երբեմն նամակների պատճենները նետում է այնտեղ: Դրանք գաղտնի փաստաթղթեր չեն: Համենայն դեպս, իշխանություններին չի հաջողվել խաղաղեցնել վրդովված բրիտանացիներին: Մանկապիղծներին մերժում են, բայց` ուսումնասիրում Մերժելը մեղմ է ասված: ՌԴ պետդումայի պատգամավորներն անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունել են նախագահական օրինագիծը, որով խստացվում են մանկապղծության համար պատիժները` ընդհուպ ցմահ ազատազրկում (այդ հանցանքը մի քանի անգամ կրկնելու դեպքում): Իսկ Գերմանիայում վերջերս հրապարակվել է այդ ախտի հանդեպ հակում ունեցողների հետազոտման արդյունքները: Պարզվում է, այդ խեղումը բավական բարդ ֆիզիոլոգիական պատճառ ունի: Քիլի Շլեզվիգ¬Հոլշտեյնի համալսարանական հիվանդանոցում հոգեբան Խորխե Պոնսետիի ղեկավարությամբ ուսումնասիրվել են 56 տղամարդիկ: Նրանցից 24¬ը սեռական հակում են ունեցել երեխաների հանդեպ, 32¬ը` ոչ: Գիտափորձի մասնակիցներին արագացված կարգով ցուցադրվել է տղամարդկանց, կանանց, տղա և աղջիկ երեխաների սեռական օրգանների 460 լուսանկար. յուրաքանչյուրը` 1 վայրկյան տևողությամբ: Ցուցադրման ընթացքում պատճենանկարվել է մասնակիցների ուղեղի աշխատանքը: Հատուկ այդ սարքը չափել է գլխուղեղի արյան շրջանառությունը` նշելով, թե հատկապես ո՞ր պահին ուղեղի ո՞ր հատվածում է ակտիվանում այն: Համապատասխանաբար` գիտնականները դիտարկել են, թե ո՞ր լուսանկարը նայելու պահին ում ուղեղի ո՞ր հատվածն է ավելի հաճախ «լուսարձակել»: Մանկապղծության այլասերմամբ չտառապող մասնակիցների ուղեղի «առկայծումները» լիովին տարբեր են եղել այդ ախտով բռնկվածներից: Մասնագետները հավաստիացնում են, որ այս կերպ մանկապիղծներին կարելի է հայտնաբերել` 95 % ճշգրտությամբ: Գիտափորձը` գիտափորձ, բայց Ռուսաստանի օրենսդրական նախաձեռնությունն ընդօրինակման է արժանի: Որքան էլ այս ու այն կողմից տարփողեն ինչ¬որ «ազատ» կողմնորոշումների, մասնավորապես` համասեռամոլության թույլատրելիությունը, միևնույն է, չպետք է անտեսել, որ մի խումբ շեղվածներ խեղում են հասարակությունը: Մանկապիղծներին, բարեբախտաբար, օրենքը չի հանդուրժում, սակայն այդպիսիների հանդեպ կիրառվող պատիժը համարժեք չէ նրանց սանձարձակությանը: