ԲԵԼԳԻԱՅԻ ԱՐԵՎԸ ԲՈՒԺԻՉ Է


Երևի հենց այսպես է մտածում Բելգիայում Հայաստանի դեսպանության արդեն նախկին երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանը, ով իր դիվանագիտական աշխատանքի ժամկետը լրանալուց հետո չի կամենում վերադառնալ Հայաստան: Նա այժմ ամեն ինչ անում է, որպեսզի ճանաչվի Հայաստանի իշխանությունների կողմից հալածված ընդդիմադիր և ստանա բելգիական քաղաքացիություն: Դե, մարդը տևական ժամանակ եվրոպական այդ զարգացած երկրում ապրելուց և պետության հաշվին մի լավ հանգստանալուց հետո, այլևս չի ուզում գալ Երևան ու ապրել այս երկրում: Եվ քանի որ քաղաքացիություն ստանալու այլ միջոցներ չգիտի` որոշել է ներկայանալ որպես ընդդիմադիր: Իհարկե, լավ է, որ հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի եղբորորդին ոմանց նման չի հայտարարում, թե հալածվում է իշխանությունների կողմից` միասեռական լինելու համար: Բայց զարմանալին այն է, որ պետական պաշտոնյան, ով մշտապես գովերգել է մեր իշխանություններին, իսկ հայրն էլ` կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ով իր կապերի օգտագործմամբ, որդուն նշանակել է տվել այդ պաշտոնին` միշտ համարվել է պետականամետ և իշխանամետ արվեստագետ, հիմա հանկարծ իր մեջ ընդդիմադ րական դրսևորումներ է նկատել...