ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ


«Հայռուսգազարդն» ըստ երևույթին մտավախություն ունի, թե ձմեռային ամիսներին Ռուսաստանից Հայաստան ձգվող խողովակաշարի վթարման և վերականգնման աշխատանքները կարող են նաև հաճախակիանալ: Ընկերության տվյալներով` գազի ներկրումն այս տարի 7,7 տոկոսով ավելացել է, մինչդեռ մի քանի տասնյակ հազար նոր բաժանորդների ներգրավմամբ անգամ` գազի սպառման ծավալներն ընդամենը 3,9 տոկոսով են ավելացել: Թեև բենզինի գնի շարունակական թանկացումը մեծացրել է նաև գազով շահագործվող մեքենաների թիվը, սակայն հավաստիացվում է, որ հանրապետություն ներկրվող գազի մի մասն այնուամենայնիվ ամբարվում է: «Հայռուսգազարդի» ղեկավարները մասնավոր զրույցներում չեն էլ թաքցնում, որ ամենաեկամտաբերը համարվող ձմեռային ամիսներին եթե նույնիսկ մեկ օրով հանրապետությունը զրկվի երկանգույն վառելիքից, ապա իրենք զգալի կորուստներ կունենան: Հենց սրանով էլ կարելի է բացատրել այս շրջանում բոլոր հնարավոր եղանակներով վառելիք կուտակելու գերիշխող դարձած միտումը: