Հանուն ծնելիության


 

Համենայն դեպս իրանցի որոշ պաշտոնյաներ այսպես են մեկնաբանել ուսումնական վերջին նորամուծությունը:

Բուհերում սովորող իրանուհիների համար սահմանափակվել է ուսումնական առարկաների քանակ: Նոր կանոններով` կանանց արգելվել է ուսումնասիրել միջուկային ֆիզիկա, կիբեռնետիկա, անգլիական գրականություն... Այդ արգելանքը տարածվում է շուրջ 80 առարկաների վրա, որոնք դասավանդվում են Իրանի 30 բուհերում:

Հետաքրքրական է, որ այստեղ ուսանողներն ավելի շատ կանայք են, քան տղամարդիկ: