Ամենափոքր կինը


18-ամյա հնդկուհի Ջոթի Ամջեի հասակը 62,8 սմ է: Գինեսի ռեկորդների գրքում նա գրանցվել է որպես աշխարհի ամենապստլիկ կինը: Մինչև դեկտեմբերի 16 ¬ը նա համարվում էր ամենացածրահասակ դեռահասը մոլորակում: Այդ օրը բոլորեց նրա 18 տարին և Ջոթին գրավեց 22-ամյա ամերիկուհի` 69,8 սանտիմետրանոց Բրիջեթ Ջորդանի տեղը: Բժիշկների տվյալներով` վերջին 2 տարում հնդկուհու հասակն ավելացել է 1 սմ¬ով, և այլևս նա չի աճի: Ով` ինչպես, բայց Ջոթին իրեն նույնիսկ երջանիկ է համարում թզուկ լինելու համար: - Իմ երազանքն է եղել` դառնալ աշխարհի ամենափոքրիկ կինը,¬ անկեղծացել է նա: Աղջիկը պահանջում է, որ իրեն վերաբերվեն որպես լիարժեք մարդու: Նրա ամենասիրած զբաղմունքը խանութներում շրջելն է և իր բազմաթիվ ընկերուհիների նման զուգվելը: Նա ընտրել է արտիստուհու մասնագիտությունը և գալիք տարի նկարահանվելու է հոլիվուդյան 2 ֆիլմերում: Այսուհանդերձ, ամենակարճահասակ կինը եղել է նիդեռլանդուհի 61 սանտիմետրանոց Պոլին Մաստրեսը (1876-1895 թթ.): Իսկ տղամարդկանց ռեկորդակիրը ֆիլիպինցի Ջանրի Բալաուինգն է` ընդամենը 55 սմ հասակով: