Մրգային թեյը քայքայում է ատամները


Արգենտինացի մասնագետները հիմնավորել են, որ շատերի կողմից սիրված մրգա¬հատապտղային թեյերը բացասաբար են ազդում ատամների վրա: Դրանք քայքայում են էմալը: Հետազոտողներն, իհարկե, նկատի ունեն բնական մրգա-հատապտղային թեյը. ու եթե դա անվնաս չէ, ուրեմն որքա˜ն ավելի վտանգավոր են մեզանում տարածված կեղծ ըմպելիքները: Ինչպես հաղորդել է WDaily¬ն` այդպիսի ըմպելիքների մշտական օգտագործումը փչացնում է ատամները, որովհետև քաղցր մրգային թեյերն ագրեսիվ թթուներ ու բերանի խոռոչին «թշնամի» այլ բաղադրիչներ են պարունակում: Ատամնաբույժները զգուշացնում են, որ 2-3 ամիս այդպիսի թեյ խմելու պարագայում ատամների արծնում սկսում են զարգանալ կարիես և բերանի խոռոչի ուրիշ հիվանդություններ: Մասնագետներն ընդգծում են, որ առավել վտանգավոր են հաղարջաթեյերը` մանավանդ լիմոնի հետ. հատկապես այդ ըմպելիքում խտացված է թթուների առավելագույն քանակ: Նույն ազդեցությունն են գործում գինին և էներգետիկ ըմպելիքները: Ահա թե ինչու Ավստրալիայում վերջերս արգելվել է այդ երկուսը դեռահասներին վաճառել: Իսկ նյույորքցի ատամնաբույժները խորհուրդ են տալիս որպես ատամները սպիտակեցնող միջոց գործածել սովորական` թարմ ելակ, որը հատկապես օգտակար է սուրճ ու գինի խմելուց հետո: