Մոնրոյի մատանին արժեզրկվել էր


Անցյալ ուրբաթ Լոս¬Անջելեսում կայացած աճուրդում 516,5 հազար դոլարով վաճառվել է Մերիլինի Մոնրոյի ամուսնական մատանին (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն): Հուլիվուդի թերևս ամենանշանավոր, ամենացանկալի ու հանելուկային արտիստուհու նույն այդ մատանին 1999¬ին վաճառքի էր ներկայացվել նյույորքյան Christi\'s աճուրդում: Ու չնայած դրա վրա եղած ադամանդներից մեկը կորել էր, այն վաճառվեց 772,5 հազար դոլարով: 35 ադամանդներով զարդարված պլատինե օղամատանին 1954 թ. արտիստուհուն նվիրել էր այդ ժամանակների ամերիկացիների պաշտամունքը դարձած բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոն: նա և Մերիլինը, առանց շքահանդեսի` գրանցվել էին Սան¬Ֆրանցիսկոյի սիթի¬հոլլ¬ում` 3 վկաների ներկայությամբ: Դրսում նորապսակներին սպասող լրագրողներից մեկի հարցին պատասխանելով, Մերիլինն ասել էր, որ կցանկանար 6 երեխա ունենալ, իսկ Ջոն 1 զավակի կողմնակից էր: Սակայն երկուսի այդ երազանքն էլ անկատար մնաց. նրանց ամուսնությունն ընդամենը 9 ամիս տևեց: Ամուսնալուծվելուց տարիներ անց նրանք փորձեցին վերամիավորվել, բայց այդ անգամ նրանց ընդմիշտ բաժանեց 36-ամյա Մերիլինի մահը` 1962 թ. օգոստոսի 5¬ին: Նրա մահվան հանգամանքները մինչ օրս անհայտ է, թեև ոմանք դա քաղաքական սպանություն են համարում` կապված Քենեդի եղբայրների հետ: Շոշափվում է նաև ինքնասպանության վարկածը: 20 տարի շարունակ` շաբաթը 3 անգամ, Դի Մաջիոն վարդերի փունջ է տարել սիրած կնոջ գերեզմանին և, ի տարբերություն արտիստուհու մյուս ամուսինների` երբեք չի խոսել իրենց հարաբերությունների մասին: