Զինվորական խորամանկություն
Ցանկացած ռազմական գործողություն հարձակվողների և պաշտպանվողների տակտիկական «խաղ» է: Եվ պաշտպանվող կողմը չի կարող լիարժեքորեն իրականացնել իր բոլոր ծրագրերը: Բայց պատմությունն ուրիշ օրինակներ էլ գիտի: Երկրորդ համաշխարհային պատերազմից բազմաթիվ փաստեր են հայտնի, սակայն քչերը գիտեն, թե ինչպես «թաքցրին» Կրեմլը: Որպեսզի ֆաշիստները կասկածեին իրենց քարտեզների և հրամանատարության ճշմարտացիությանը, ԽՍՀՄ ղեկավարները որոշել էին քողարկել Մոսկվայի սիրտն այնպես, որ Կրեմլյան աշտարակները վերևից տեսանելի չլինեին թշնամուն: Աշտարակների աստղերին ու խաչերին հատուկ պատյաններ էին հագցրել, իսկ տաճարների գմբեթները ներկել էին սև գույնով: Կրեմլյան պատերի «ատամները» թաքցրել էին բնակելի եռաչափ շինությունների մակետներով: Այդ դեկորները, սակայն, ապահովություն չէին ներշնչել, և ավելի խելամիտ էր համարվել` փոխել ամբողջ Կարմիր հրապարակի տեսքը: Հաշված օրերի ընթացքում` շենքերի դեկորների հսկայական քանակություն էր տեղադրվել ոչ միայն Մոսկվայի գլխավոր, այլ նաև Մանեժային հրապարակում: Բորովիցկի և Սպասկի դարպասների միջև լցված ավազով սարքված ճանապարհը խճուղի էր պատկերում, իսկ Մոսկվա գետի երկու քարե կամուրջների միջև ևս մեկ` փայտե կամուրջ էր տեղադրվել: Պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ այդ ջանքերն ապարդյուն չէին: 1941 թ. դեպի Կրեմլ 5, հաջորդ տարի` 3 հարձակում է կատարվել: Իսկ 1973¬ից սկսած դեպի Մոսկվայի սիրտ որևէ հարձակում տեղի չի ունեցել: