Կաշառառությունը վաղեմություն չունի


Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դատապարտվել է երկամյա պայմանական ազատազրկման` Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ հանրային հիմնադրամներից դրամական միջոցներ յուրացնելու մեղադրանքով: Ինչպես նաև` 1977-1995 թթ. պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այս ամենից զատ` Շիրակը մեղադրվում է` քաղաքապետարանում 1990-1995 թթ. կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ: Նմանատիպ իրավախախտումների համար ֆրանսիական օրենքը մինչև 10 տարի ազատազրկում և 150000 եվրո տուգանք է նախատեսում, սակայն 79-ամյա քաղգործիչի պարագայում ընտրվել է հնարավոր մեղմ պատիժը: Կաշառակերության այս գործում ընդգրկված են քաղաքապետարանի ևս 9 աշխատակիցներ: Մարտին սկսված դատավարությունը, տևական ընդմիջումից հետո, վերսկսվել է անցյալ շաբաթ: Էքս¬նախագահն անձամբ չի մասնակցել դատավարությանը. բժիշկները պնդել են, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս ներկա գտնվել դատալսումներին: Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայում նախագահել է 1995¬1997 թթ.: