Հա՞ որ...
Նոր Ընտրական օրենսգիրքը, որն, ինչպես հայտնի է, սկսելու է գործել արդեն մի քանի օրից` հունվարի 1¬ից, դարձյալ հանգիստ չի տալիս հայրենի ընդդիմությանը: Լավ իմանալով, որ նույնիսկ տեսականորեն է անհնար բազմաչարչար օրենսգիրքը համապետական քվեարկությունից ընդամենը մի քանի ամիս առաջ նորից ու նորից բարեփոխել, ՀԱԿ¬ն այնուամե նայնիվ առաջարկում է դարձյալ կենտրոնանալ ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա: Հետաքրքիր է, որ Կոնգրեսն ինքն էլ փակագծերը չի բացում ու այդպես էլ չի ասում, թե հատկապես ո՞ր փոփոխություններն ավելի արդար ու թափանցիկ կդարձնեին ընտրությունների արդյունքները: Չի բացառվում, որ փոփոխությունների առաջարկներ իրականում չկան, և օրենսգրքի «բացերի» շուրջ կենտրոնացումն ընդամենը քարոզչական նպատակներ է հետապնդում: Իհարկե, արմատականները կշահեին, եթե մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը պատշաճ նախընտրական ծրագրերով ու անելիքների հստակ շարադրմամբ ներկայանային իրենց համակիրներին: Այլապես, անցյալի հարուստ փորձը վկայում է, որ այն քաղուժերը, որոնք ընտրական օրենսգրքի անկատարությունից և կամ եղանակային վատ պայմաններից ու աստղերի անբարենպաստ դասավորությունից են դժգոհում, ոչ միայն ասելիք չունեն, այլև մինչև քվեարկությունն արդեն գիտակցում կամ կանխազգում են սեփական պարտութ յունը: Այսուհանդերձ, պաշտոնապես պարտվելուց հետո նրանք նորից «վա˜յ»¬եր են հնչեցնելու: Դա էլ` որպես ինքնամխիթարանք