ՈՒՇԻ¬ՈՒՇՈՎ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆ
Հարկայինը որոշել է հաջորդ տարի նույնպես ներկայացուցիչներ ունենալ հանրապետության մի քանի տասնյակ խոշորագույն ընկերություններում: Եթե նախորդ անգամ ՊԵԿ¬ը հիմնականում կենտրոնացել էր ծխախոտ ներկրող կամ արտադրող ընկերությունների գործունեության վրա, ապա 2012¬ին ուշադրության կենտրոնում է հայտնվելու շինարարության ոլորտը: Խնդիրն այն է, որ շինանյութ ներկրող ու իրացնող կամ շինարարությամբ զբաղվող ընկերությունները ողջ տարվա ընթացքում իրենց ներկայացրած անկումային ցուցանիշերով զգալիորեն խոչընդոտել են տնտեսական աճի` առանց այն էլ համեստ ցուցանիշերը: Այս առումով ասում են, թե գործադիրից են հարկայինին հուշել կենտրոնանալ հատկապես շինոլորտի վրա` համոված, որ ինչքան էլ շինարարության ծավալները վերջին տարիներին նվազած լինեն, միևնույն է, անկման ցուցանիշները շարունակաբար գերազանցում են բոլոր պատկերացումները: Հավաստիացվում է, և ոչ մեկի համար էլ կասկածահարույց չէ, որ հարկայինի ներկայացուցիչները հաջորդ տարվա ընթացքում շինոլորտում բավական շուրջ բացթողումներ կհայտնաբերեն: