ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ՞Ն
Վերջին շրջանում «Հրազդան» տոնավաճառի շուրջ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ վեճի թեման շրջանցելով` Ռուբեն Հարապետյանը հայտարարել է, թե ինքը կոնֆլիկտի մեջ չէ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Անսպասելի ինքնախոստովանության պատճառը «Նեմեց Ռուբոն» նպատակահարմար չի գտել հրապարակել, սակայն ըստ տեղեկությունների` հայտարարության առիթը խորհրդարանի առաջիկա ընտրություններն են: Գ. Ծառուկյանը նախատեսում է մեծամասնական ընտրակարգով Երևանի ընտրատարածքներից մեկում առաջադրվել: Այս առումով ամենահարմարը Ավան համայնքն ու Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքն է, որի գործող պատգամավորը հենց Ռ. Հայրապետյանն է: Չեղած կոնֆլիկտի մասին խոսելով էլ, վերջինս փաստորեն հավաստիացրել է, որ ինքը չի առաջադրվելու ու, թերևս, կողմ է Գ. Ծառուկյանի թեկնածությանը: