ՄԱՆԿԱՊԻՂԾԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾ


Շատ գյումրեցիներ այս օրերին պայքար են սկսել` պահանջելով, որ մահապատիժը վերականգնեն և առաջին հերթին գնդակահարության դատապարտեն օրերս տասնամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն իրականացրած անձի հանդեպ... Գյումրեցիների զայրույթը շատ մեծ է, ուստի կարելի է հասկանալ նրանց: Բայց այս պատմության մեջ կա ինչ-որ առեղծված, որի մասին շատերը չեն խոսում... Թե ինչպես է տասնամյա աղջկը հայտնվել ավերված շենքում, ինչպես է պատահել, որ նա ճշգրտորեն հուշել է, թե ով է եղել մանկապիղծը... Ավելին, ակնհայտ է, որ մանկապղծության մեջ մեղադրվողը անպայմանորեն խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ: Ուրեմն, ինչպե՞ս է պատահել, որ այդ երիտասարդը գտնվել է բժշկական վերահսկողությունից դուրս...