ՕԵԿ-Ը ԿՈՆՅԱԿՆԵՐ ՉԻ՞ ԲԱԺԱՆԵԼՈՒ
Ամեն տարեմուտի «Օրինաց երկիր» կուսակցությունն իր անդամներին էր բաժանում համանուն կոնյակը, որի ծագումնաբանություն շատերը չգիտեին… Այս տարի, կոնյակի փոխարեն, կուսակցությունը որոշել է օեկականներին բաժանել Արթուր Բաղդասարյանին պատկանող գինու և օղու գործարանի գինին, որը, ըստ որոշ տեղեկությունների` դարձյալ կոչվելու է «Օրինաց երկիր»: Սակայն, ինչպես հաղորդում են մեր իրազեկ աղբյուրները, Արթուր Բաղդասարյանն ու գործարանի տնօրեն Արծրունի Աղաջանյանը որոշել են գումարներ հավաքել ունևոր կուսակցականներից, այդ գումարները մուտքագրել գործարանի դրամարկղ, ապա նոր մարդկանց բաժանել գինին: Ստացվում է, որ կուսակցությունը նոր տարվա նվերներ է բաժանելու իր հարուստ անդամների հաշվին… Դե, հո Արթուր Բաղդասարյանն ու Արծրունի Աղաջանյանն այնքան հարուստ չեն, որ իրենց թույլ տան նման անեկամտաբեր բարեգործություն...