Համայնքն իրավունք չունի հեռու մնալ հոգևոր, մշակութային արժեքներից


Վարազդատ ՄԿՐՏՉՅԱՆ Նորք-մարաշցին միշտ հյուրընկալ տանտեր է եղել, սոցիալական դժվարին պայմաններում անգամ չի կորցրել սրտացավությունը ու օգտակար լինելու պատրաստակամությունը: Իր դիմագծից նա չի վանել արժանապատվությունն ու պատվախնդրությունը: Դրա խոսուն վկան այն հանգամանքն է, որ համայնքից ոչ մի մուրացիկ ու թափառաշրջիկ երեխա հաշվառված չէ ՆԳ բաժանմունքներում: Թաղապետարանն իր ուշադրության կենտրոնում է պահում թաղամասի այն բնակիչներին, որոնք գտնվում են սոցիալական ծանր պայմաններում: Ֆինանսական աջակցություն, բազմանդամ ընտանիքներին վառելափայտի տրամադրում, ծնողազուրկ ու անապահով ընտանիքների երեխաներին անվճար ճամբարի ուղեգրերի տրամադրում, պետպատվերի շրջանակում բնակիչների բուժումը կազմակերպելու նպատակով միջնորդագրերի տրամադրում, անապահով ընտանիքների երեխաներին ուսման վարձի փոխհատուցում, մշակույթի ու արվեստի գործիչներին նյութական միջոցների տրամադրում, հարազատ չունեցող մարդկանց թաղման ծախսեր: Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել փողոցների բարեկարգման, ասֆալտբետոնե ծածկի նորոգման ուղղությամբ: Լայնացվել է Գ. Հովսեփյան փողոցը, բարեկարգվել Արմենակ Արմենակյան փողոցի զգալի հատվածը, հիմնովին կառուցվել և 5000 քմ մակերեսով ասֆալտապատվել է Նորք-Մարաշ համայնքի և Նոր Նորքի բնակիչների համար մեծ կարևորություն ունեցող, երկու համայնքները իրար կապող Այգեգործական փողոցը: Լուծում են ստացել կանաչ տարածքների պահպանման, ընդլայնման ու աղբահանության հարցերը: Թաղապետարանում ստեղծվել են փակ բաժնետիրական ընկերություններ, որոնց նպատակն է թաղապետարանի գործունեության ծավալումը բնակչության կոմունալ սպասարկման ոլորտում: Հիշյալ ՓԲԸ-ները զբաղվում են համայնքի կանաչապատման, սանմաքրման և աղբահանման հարցերով: Նոր ստեղծված թաղային համայնքը, որը բացարձակապես ոչինչ չի ստացել նախորդ իշխանությունից, ձեռք է բերել աղբահանության մեքենաներ, տեղադրել աղբարկղեր և իր առջև նպատակ է դրել դառնալ Երևան քաղաքի ամենամաքուր համայնքը և° փողոցների, և° օդի մաքրությամբ: Կոմունալ բաժնի ջանքերով տեղափոխվել են համայնքի փողոցներում ոչ պիտանի ավտոթափքերը, և պարբերաբար մաքրվում է կենցաղային և շինարարական աղբը: Ընթացիկ տարում կատարվել է 1920 քառ. մ տարածքով կանաչապատում և 958 գծամետր ոռոգման ջրագծի վերանորոգում: Թաղապետարանի անմիջական աջակցությամբ գազիֆիկացվել է ողջ թաղամասը, ասֆալտապատվել են բոլոր փողոցները: 2006-ի ընթացքում համայնքում իրականացվել է 3401 քառ. մ փողոցների և մայթերի 3400 քառ. մ ասֆալտբետոնե վերանորոգման աշխատանքներ: Փողոցների 84 գծամետր եզրաքարեր վերանորոգվել են: Հսկայածավալ աշխատանքներ են կատարվել գիշերային լուսավորության ապահովման ուղղությամբ: Կատարվել են արտաքին լուսավորության աշխատանքներ և° հիմնական փողոցներում, և° ծայրամասային փողոցներում, ինչպես նաև անտառին հարող տարածքում: Այս տարի կատարվել են 1000 գծամետր լուսավորության աշխատանքներ: Հիմնանորոգման է ենթարկվել թաղամասի խմելու ջրի խողովակաշարը: Վերանորոգվել են համայնքի տարածքի թեք տանիքները, ջրթափ խողովակները, կոյուղու ներքին ցանցը, բարեկարգվել են դեպի Կենտրոն տանող հետիոտնի ճանապարհները, ինչպես նաև փողոցից փողոց տանող աստիճանները: «Նպաստ` աշխատանքի դիմաց» ծրագրով վերանորոգվել են մսուր-մանկապարտեզների տանիքները, իսկ խմբասենյակները ենթարկվել են մասնակի վերանորոգման: Որքան էլ դժվար լինեն ժամանակները, համայնքը իրավունք չունի հեռու կանգնելու հոգևոր, մշակութային արժեքների ստեղծումից ու զարգացումից: Նորքմարաշցու համար հոգևոր սննդի օջախ է դարձել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, ուր անցկացվում են հոգևոր և ազգային բոլոր տոները: Նորքմարաշցիները իրենց արմատներով առանձնահատուկ շուքով ու խանդավառությամբ են նշում եկեղեցական տոները (Սուրբ Ծնունդ, Տեառնընդառաջ, Համբարձում, Վարդավառ և այլն): Նմանատիպ հետաքրքիր տոնակատարությունները ոչ միայն ամրապնդում են Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները, այլև կանխում զանազան աղանդների մուտքը համայնքի կյանք: Թաղապետարանի մշտական հոգածության առարկան են նախադպրոցական հիմնարկները, մարզադպրոցը, հանրակրթական ու օժանդակ դպրոցները: Ամեն տարի թաղապետարանը հոգում է մսուր-մանկապարտեզների ջեռուցման խնդիրները, ապահովում է սննդով, հարստացնում նյութատեխնիկական բազան, կատարում վերանորոգման աշխատանքներ: Ի դեպ, ընդամենը հաշվված օրեր առաջ, համայնքի ենթակայության տակ գտնվող մսուր-մանկապարտեզներին նվիրեցինք «Վեստել» մակնիշի սառնարաններ: Ամեն տարի «Գիտելիքի օրվա» կապակցությամբ բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին տրվում են նվերներ: Այս տարին էլ բացառություն չէր: «Վերջին զանգի» կապակցությամբ հարստացվում է դպրոցի նյութատեխնիկական բազան, միջոցներ են տրամադրվում դպրոցներին սանհանգույցների վերանորոգման, ինչպես նաև դպրոցի միջանցքների հիմնանորոգման նպատակով: Մշտապես թաղապետարանի ուշադրության կենտրոնում են կրթական հաստատությունների աշխատողները, որոնց «Ուսուցչի օրվա» և «Մայրության ու գեղեցկության օրվա» առիթով մշտապես նվերներ են տրվում: Թաղապետարանը հովանավորում է Արմենակ Արմենակյանի անվան «Մարաշ» պարային համույթին` ձեռք բերելու ազգային հագուստներ և հոգալու զանազան խնդիրներ: Բարելավվել է համայնքի քաղաքային տրանսպորտի վիճակը: Այսօր արդեն թաղամասի տարածքով երթևեկում են ավտոբուսներ և երթուղային տաքսիներ, որոնք Նորք-Մարաշ համայնքը միացնում են քաղաքի տարբեր շրջանների հետ: Թաղապետարանում գործում են հանձնաժողովներ` խնամակալության և հոգաբարձության, վարչական իրավախախտումների, սոցիալական աջակցության խորհուրդ: Համայնքն ունի վետերանների խորհուրդ, որի անդամները ամեն տարի մեծարվում են և ստանում դրամական պարգևատրություն: Համայնքի ուշադրության կենտրոնում են գտնվում մանկատունը, ծերանոցը և երկու օժանդակ դպրոցները: Բազմաթիվ ծրագրեր են կենսակոչվել համայնքում, որտեղ մեծ ներդրում ունեն թաղապետարանի աշխատակիցները: Թաղապետի տեղակալ` Սերգեյ Մկրտչյան, թաղապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական հարցերի և լրատվության բաժնի պետ` Հայկուհի Քյուփելյան, կոմունալ բաժնի պետ` Հայկազ Հակոբյան, աշխատակիցներ` Վելիխան Մինասյան, Գրետա Ապրոյան, ճարտարապետ` Միշա Հակոբյան, առևտրի բաժնի պետ` Իվան Գրիգորյան և այլոք... Օգտվելով ընձեռված հնարավորությունից` հայ ժողովրդին, ի մասնավորի` նորքմարաշցիներին, շնորհավորում եմ Ամանորի կապակցությամբ, նրանց ընտանիքներին մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և դժվարություններին դիմագրավելու տոկունություն:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ, Գագիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ