Բեն Լադենին սպանելով` Ամերիկան չես վտանգազերծի


Երդմնակալության նախօրերին այսպիսի կարծիք¬համոզմունք է հայտնել նահանգների նորընտիր նախագահը£ Նրա խոսքերով` թիվ 1 ահաբեկչին ոչնչացնելը նպատակ չէ. կարևորը ԱՄՆ¬ի անվտանգության ապահովումն է£ Չնայած` Ուսամա բեն Լադենը շարունակում է մնալ «թիվ 1 սպառնալիքը», սակայն երկրի անվտանգությունը կարելի է ապահովել` խոչընդոտելով «Ալ¬Քաիդա»¬ի ահաբեկչական բոլոր կազմակերպությունների մարաթոնը£ - Իհարկե, նախընտրելի կլինի բռնել նրան կամ սպանել,¬ ասել է Օբաման,¬ սակայն եթե նա ինչ¬որ քարայրում է և չի կարողանալու նույնիսկ կապ պահպանել իր գործակալների հետ` այդժամ մենք կհասնենք մեր նպատակին` պաշտպանելով Ամերիկան£ ԿՀՎ տվյալներով` ահաբեկիչ Ուսաման թաքնվում է Պակիստանի սահմանամերձ շրջաններում և «Ալ-Քաիդա»¬ի ամենօրյա ղեկավարում արդեն չի իրականացնում£ Այդուհանդերձ, ըստ ԿՀՎ տնօրեն Մայքլ Հայդենի` ամերիկյան անվտանգության համար լրջագույն սպառնալիք է մնում «Ալ¬Քաիդան» (հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն` հղում կտարելով Times¬ին)£