Ասում եք` ախպեր եք, էլի


Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի հարցերին պատասխանելով, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաաթա Դավիթայան համոզմունք է հայտնել, թե` - Ադրբեջանը և Վրաստանը վերածվելու են Կովկասում անվտանգության, տնտեսության հիմնախնդիրների լուծման առաջատար ուժերի: Նորանշանակ փոխխոսնակը Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր է և ասում է. - Որտեղ էլ գտնվեմ` երբ խոսում եմ Վրաստանի մասին, միշտ հիշատակում եմ նաև Ադրբեջանը: Եվ դա պատահական չէ, որովհետև Վրաստանի ու Ադրբեջանի հիմնախն դիրները նման են: Դա առաջին հերթին տարածքային ամբողջականության հարցն է: Ղարաբաղի առնչությամբ իմ դիրքորոշումը հայտնի է. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անխախտելի է ու պետք է վերականգնվի, և ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի այդ շրջանակներում: Եվ այսքան «սկզբունքային» կողմնակալ պետպաշտոնյա ունեցող երկրից ակնկալում ենք, թե մեր ազգային մշակութարժեքները այլևս չեն յուրացվելու ու չե՞ն ոչնչացվելու: *** Անցյալ շաբաթավերջին Վրաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գործոց գերատեսչությունները փաստաթուղթ վավերացրին` երկկողմ համագործակցության մասին: Խորհրդարանի փոխխոսնակ Պ. Դավիթայան դա որակել է պատմական կարևորագույն փաստաթուղթ, որովհետև` - Այնտեղ ընդգծված է աջակցությունը` Վրաստանի տարածքային ամբողջականությանը, դրված է մեր երկրի անվտանգության հարցը, համատեղ պայքարը` հանուն այդ անվտանգության: Սա շատ լայն հասկացություն է` մեզ համար անչափ մեծ նշանակությամբ: Դրանով ընդգծվում է, որ մենք ռազմավարական գործընկեր ունենք: Գործընկերութ յան և համագործակցության մասին նման Հրովարտակ ԱՄՆ-ն ընդամենը մի քանի երկրների հետ է ստորագրել: …Կարծում եմ, որ օգոստոսյան դեպքերը արագացրին դրա ստորագրումը: Արդյո՞ք այդ փաստաթուղթը նաև հիմք չէ` վրացական տարածքներում ամերիկյան ռազմաբազաներ տեղադրելու: Ըստ Դավիթայայի` փաստաթղթում այդ մասին կետ չկա, սակայն ռազմահենակետերի տեղադրումն իրենց երկրի անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը կլինի: Ավելին. - Հրովարտակը ԱՄՆ-ին հնարավորություն է ընձեռում բացահայտորեն օգնություն ցուցաբերել Վրաստանին: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այդ օգնությունը. հիմա մենք խոսում ենք ֆինանսական, իրավական և այլ աջակցությունների մասին, բայց նրանում չի ասվում ռազմական գործողություններ մտցնելու մասին : Այո, գլխավոր հղումներից մեկը հարձակումներին դիմակայելն է: