Դի Կապրիոն խոստացել է հայրենիք վերադառնալ


Հոլիվուդյան աստղ և «Տիտանիկի» կապուտաչյա խորհրդանիշ Լեոնարդո դի Կապրիոն հատեց Ատլանտյան օվկիանոսը, որպեսզի ներկա գտնվի Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը (հաղորդել է superiorpics.com-ը): Սպիտակ տանը նա խոստացել էր ամեն գնով չբացակայել հանդիսությունից, թեև այն համընկնում է «Փոփոխությունների ճանապարհը» ֆիլմի առաջին ցուցադրության հետ (Անգլիայում): Ասել է թե` արտիստն իր ֆիլմի առաջին ցուցադրությունից ավելի նախընտրում է Նահանգների 44-րդ նախագահի երդմնակալությունը: