Խորագրի նորամուտ. Նախարարի 1 օրը


«Մեկ ազգ` մեկ հայրենիք» կարգախոսը վերջապես դադարեց սոսկ պաստառային ցանկություն մնալ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրանիկ ձեռնարկումներից մեկը հենց պետական մակարդակով այս խնդրի լուծման համար ուղի հարթելը եղավ` Սփյուռքի կոմիտե, ապա ՀՀ Սփյուռքի նախարարություն ստեղծելով: Ու թե այլ ոլորտներում հաճախ քննադատության թիրախ է դառնում կադրերի ընտրության հարցը, ապա Սփյուռքի նախարարի պարագան այն բացառիկներից էր, որի շուրջ այլակարծություն կոչվածը գլուխ չբարձրացրեց: Ասել է թե` Հրանուշ Հակոբյանի գործիմացությունը, աշխատանքին նվիրվելու ունակությունն ու նպատակասլացությունը, նախաձեռնող ու սկզբունքային բնավորությունը վստահություն են ներշնչում: