ԹՎԱԳՈՒՇԱԿ Ծննդյան օրվա թիվը


Իսկ ինչ է հուշում ձեզ թվագուշակը (նումերոլոգիա)` ելնելով ձեր իսկ ծննդյան օրվա թվերից: Եթե ծնվել եք, դիցուք ամսի 29ին, ապա ձեր թիվը 2ն է (հաշվարկեք այսպես. 2+9=11=1+1=2): Կամ, եթե ծնվել եք 19ին, ձեր թիվը 10ն է (1+9=10), եթե 24ին` 6ը և այլն: Իսկ հիմա հետևենք թվագուշակի մեկնաբանությանը. 5-ը խանդավառ` արկածների և համարձակ ձեռնարկումների սիրահար մարդկային բնույթի խորհրդանիշն է, ամենայն արտասովորին հակված: Դուք շարժուն եք, սիրում եք ուղևորություններ ու ճամփորդություններ և ամենուր ձեզ զգում եք` ինչպես տանը: Հեշտորեն ու արագ եք յուրացնում օտար լեզուները, ուրիշ ժողովուրդների ավանդույթները: Ձեր գործողությունները և վարքագիծը հաճախ անսպասելի են լինում` անկանխատեսելի հետևանքներով: Ցանկացած դժվարության դեպքում միշտ «ջրից չոր եք դուրս գալիս»: Ձեզ շատ են օգնում ձեր հնարամտությունը, սրամտությունն ու կենսասիրությունը, բայց հաճախակի փոփոխություններ որոնելու հակումը կարող է թույլ չտալ` գնահատելու ներկան և տեսնելու իրական հեռանկարները: 5ը զգացմունքների ամսաթիվն է, և նրա հովանավորյալները ծայրահեղ զգացմունքային են: Բնավորությամբ շատ գործուն են, ներքին մղումներով առաջնորդվող, երբեմն էլ թեթևամիտ` հակված կտրուկ քայլերի. բարձր են գնահատում հաճույքները: Որպես կանոն, նրանք դյուրագրգիռ են և հաճախ են ենթարկվում նյարդային ցնցումների: Բիզնեսում հաջողակ են, իսկ անհաջողությունից հետո էլ արագ վերականգնում են կորցրածը: Լավագույնս հարաբերվում են իրենց թվակիցների հետ: Հաջողակ օրը հինգշաբթին է, մոլորակը` Յուպիտերը: ԽՈՐՀՈՒՐԴ. Դուք միշտ միայն առաջ եք նայում, մինչդեռ օգտակար է տեսնել ներկան: 5ը մարդուն դարձնում է կրքոտ ու նյարդային, արկածախնդիր ու անկայուն. մղում է օրինապահ լինել, պաշտպանել թույլերին և բացահայտել ցանկացած ապօրինություն: Այս թիվը հովանավորում է կառավարիչներին, քարոզիչներին, ուսուցիչներին, փիլիսոփաներին, իրավաբաններին, ղեկավարներին և ճամփորդներին: 6-ը մնում է չգերազանցված: Էությամբ ազնիվ, անկեղծ, հուսալի, առաջադիմական հայացքներով, հարգանքի ձգտող, շրջապատում խաղաղություն ու անդորր հաստատել փորձող մարդկանց թիվն է: Նրանք պարզապես լավատեսություն և կենսախնդրություն են ճառագում: Այս թիվն ամենաերջանիկներից մեկն է համարվում, որովհետև իր բաժանարարների հանրագումարն է` 6=1+2+3: 6ի հովանավորյալները ներդաշնակ ու հավասարակշռված են, հարգանք վայելող, թեև երբեմն չափից ավելի համառ են: Նրանք շատ ռոմանտիկ և հեշտ սիրահարվող են, նրանց հետաքրքրությունների կենտրոնում տունն ու ընտանիքն են: Մարդկային այս տեսակին ներհատուկ է լավ ճաշակը, ինչպես նաև այլոց հետ հեշտորեն հարաբերվելը: Հաջողակ օրն ուրբաթն է, մոլորակը` Վեներան: ԽՈՐՀՈՒՐԴ. Արդարացնելով ձեզ վստահված գործն ու պաշտոնը, դուք բավարարվում եք ձեռքբերածով և չեք ձգտում առաջընթացի կամ փառքի: Դրանում երբեմն խանգարում են ինքնաբավությունը և թեթևամիտ վերաբերմունքը գործի նկատմամբ: Սառնասիրտ մարդու դիմակը ձեզ չի սազում, որովհետև հարգանք չի ներշնչում ու երեսպաշտության մեջ կասկածելու առիթ է տալիս: 6ը հովանավորում է բժիշկներին, լաբորանտներին, ոսկերիչներին, նախագծողներին, մուլտիպլիկատորներին, թանգարանային աշխատողներին և կոլեկցիոներներին: 7-ը գաղտնիքների և գիտելիքների խորհրդանիշն է: Հակասությունների ամբողջություն է այն, որը զուգահեռում է ջանասիրությունն ու բանաստեղծական հոգին, վերլուծական միտքն ու ուժեղ ներքին զգացողությունը, հարուստ երևակայությունը, վառ ցնորասիրությունը: Այս թվի ներքո ծնվում և դաստիարակվում են երգահաններ ու երաժիշտներ, գրականագետներ և գրողներ` սեփական հարուստ ներաշխարհով, որի պատճառով հաճախ տարբերվում են շրջապատողներից: Առանձնակի սեր են տածում ճամփորդության հանդեպ: Նրանց ձեռնարկումները սովորաբար հաջողությամբ են պսակվում: Հաջողակ օրը շաբաթն է, մոլորակը` Սատուրնը: ԽՈՐՀՈՒՐԴ. Թույլերին կլանում է տրտմության և հոռետեսության ճահիճը. ավելի ուժեղները վառ անհատականություններ, անվանի անհատներ են դառնում: 7-ը ոգեշնչում է առեղծվածներով տարվողներին ու փիլիսոփաներին, բայց մարդուն դարձնում է անհարկի իրարանցման մեջ ընկնող (փութագար), փոքրինչ մռայլ, երբեմն էլ` դյուրաբորբոք և անհաղորդ: Այդ թիվը մի կողմից միայնակության և ստեղծագործական ճգնավորության է մղում` պատնեշներ ու սահմանափակումներ դնելով: Մյուս կողմից հովանավորում է ամուսնությունը, համագործակցությունն ու գործընկերությունը: 8-ը գործարարության, ձեռնարկատիրական ունակություններ է երաշխավորում, բոլոր (հատկապես առևտրի և արդյունաբերության) ոլորտներում աներկյուղ գործելու համարձակություն: Ձգտելով միշտ դեպի առաջ, այս մարդիկ հաջողությամբ իրագործում են իրենց ծրագրերն ու նպատակները. աննկատ չեն մնում նրանց ուժեղ բնավորությունն ու կամքը, ինչպես նաև այլոց ու հենց ինքն իրեն չխնայելու ունակությունը: Իսկ հակամարտությունները, խոչընդոտները, հակառակորդները միայն խթանումմեծացնում են նրանց եռանդն ու աշխատունակությունը: Սա ամենատարօրինակ և ամենաբարդ ամսաթիվն է: Մի կողմից այն կարելի է ներկայացնել 4+4 տեսքով, ինչը կնշանակի, որ դա կրող մարդիկ 4 թվին բնորոշ հատկանիշների կրկնակին ունեն: Մյուս կողմից, սակայն, 8ն իր յուրատեսակ հատկանիշներն ունի: Օրինակ, այն կարող է նշանակել վիշտ, թախիծ ու միաժամանակ նաև հաջողություն` երբեմն համաշխարհային մասշտաբով: 8ի հովանավորյալներն առանձնանում են կամքի ուժով և արտահայտված անհատականությամբ. արտաքուստ սառնասիրտ են, մեկուսացած, բայց իրականում ամենաջերմ զգացմունքներով կարող են օժտված լինել: Հաջողակ օրը չորեքշաբթին է, մոլորակը` Ուրանը: ԽՈՐՀՈՒՐԴ. Դուք վարչական եզակի ընդունակություններ ունեք, կարող եք ղեկավարել` մարդկանց հրապուրելով ձեր հանդեպ: Դա արտահայտվում է հատկապես քաղաքականության մեջ, զինվորական ասպարեզում, գործարար աշխարհում, որտեղ կարող եք անզիջում և դաժան լինել: Բարեկամներ ընտրելիս հաշվի եք առնում մարդկանց արժանիքները և հասարակության մեջ ունեցած դիրքը: Բոլոր իրավիճակներից 8ը ելքեր գտնում է, երբեք չի վրիպում, միշտ ավելի հարուստ է թվում, քան կա իրականում: Նրա կյանքը փոփոխական է, ինչն էլ պարտադրում է անվերջ անսպասելի համարձակ որոշումներ կայացնել: Այս ամսաթիվը հովանավորում է գիտնականներին, նորարարներին, համակարգիչների մասնագետներին, օդաչուներին ու տիեզերագնացներին, հեռուստաաշխատողներին, կապավորներին: 9ը ուժեղ անհատականության, բարձր զարգացման ձգտող մտավոր ներուժի խորհրդանիշն է: Նրա ներքո ծնվածներին հրապուրում և հաջողություն է երաշխավորում արվեստի ու գեղարվեստի աշխարհը, արտիստիկ տաղանդն ու ստեղծագործ միտքը: Այս մարդիկ ավելի լավ է` ի սկզբանե հրաժարվեն առևտրականի, մետալուրգի մասնագիտություններից: Նրանց կյանքը հաճախ դժվարացնում է մարդկանց ճիշտ ճանաչելու տաղանդն ու ներողամտությունը և սեփական առավելությունների գիտակցումը: 9-ը թվագուշակի գլխավոր ամսաթիվն է` հատուկ, հաճախ նույնիսկ սրբազան նշանակությամբ: Դա պայմանավորված է այն իրողությամբ, որ ցանկացած թվով բազմապատկելիս, 9ը վերարտադրվում է: Օրինակ, 9x4=36=3+6=9, 9x8=72=7+2=9… Այս մարդիկ լավագույն և ամենաանկեղծ զգացմունքներն են տածում մերձավորների հանդեպ, սիրում են անմնացորդ սիրով և պատասխանատվություն են զգում` եթե նույնիսկ դրա կարիքը չկա: Թերևս այս պատճառով էլ երբեմն անհաճո իրավիճակում են հայտնվում` չփոխելով, սակայն, իրենց վերաբերմունքը: Շաբաթվա հաջողակ օրն ուրբաթն է, մոլորակը` Նեպտունը: ԽՈՐՀՈՒՐԴ. Այս ամսաթվին ծնվում են և° մեծ գյուտարարներ, և° նորը բացահայտողներ, և° երաժիշտներ (արվեստագետներ): Ամեն ինչ կախված է տվյալ անձի ցանկություններից և ունակություններից. այս երկու գործոնները միավորելու և մեկ նպատակի ուղղորդելու դեպքում հաջողությունը երաշխավորված է: Նրանց բնորոշ է սերը` մարդկանց հանդեպ և կատարելության ձգտումը: 9ի հովանավորյալներն առանձնանում են հոգևոր ակտիվությամբ, մտավոր բարձր հատկանիշներով ու գործունեությամբ: Նրանք հակված են կրոնական հայտնությունների, տիեզերական շփումների, ընդհանրական գիտությունների, ինքնակրթության: 9ը հովանավորում է երգահաններին և երաժիշտներին, նավագնացներին և բանաստեղծներին, հոգեբաններին և հիպնոսիչներին: Նրանք կարող են նաև լավ հեղափոխականներ լինել` մարդկանց հավատ ներշնչելու, նրանց միայնակ չթողնելու իրենց ունակության շնորհիվ: