«Միջնադարյան արքայադուստրը»


Իր դեմ կատարված մահափորձից հետո Աբրամ Ռուսոն ապրում է Ամերիկայում և երազում Ռուսաստան վերադառնալ: Շուրջ մեկ տարի նրան հետապնդել են ահն ու սարսափը, և տանջող ցավերը մեղմել է քնաբերներով: Հիմա արդեն երգիչը հաղթահարել է բոլոր տագնապները: Օրերս Նյու Յորքում նա նշեց իր Էմանուելա դստեր ծննդյան տարեդարձը: Էմանուելան մեկ տարեկան է դարձել դեկտեմբերի վերջին, սակայն հոր զբաղվածության պատճառով այն նշել են վերջերս: Կինը` Մորելան, տոնակատարության համար վարձակալել է Նյու Յորքի ակումբներից մեկը, որը ձևավորել են միջնադարյան ամրոցի տեսքով: - Ես շատ էի ցանկանում, որպեսզի ամեն ինչ արտասովոր լիներ. չէ՞ որ սա Էմանուելայի առաջին տոնն է, առաջին երեկույթը: Ու թեև այն ուշացումով կկազմակերպվի, փոխարենը մեր աղջիկը նման էր իսկական արքայադստեր,- ասել է Մորելան: Աղջնակի հագուստը կարել են լոսանջելեսցի ճանաչված դիզայների, իսկ մեկ մոմով տորթը` անվանի երգիչներին քաղցրավենիք մատակարող հրուշակագործի մոտ: