ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿԻ ¬ 100 Հայաստանի համար նրան հայտնագործեց Հովսեփ Օրբելին


Բազմավաստակ հնագետ, արևելագետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, բրիտանական, բավարական և ֆրանսիական ԳԱ թղթակից անդամ, տասնյակ հեղինակավոր շքանշանների ու մեդալների ասպետ ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿԻՆ հիմնարար ծանրակշիռ ավանդ ունի հայ ժողովրդի ծագման և Հայաստանի հնագույն պատմության արմատական հարցերի գիտական խորազնին հետազոտության ոլորտում£ Ավելին, Հայաստանը, կարծես, նրա երկրորդ հայրենիքն էր, հոգևոր գանձարանի անկապտելի մասնիկը. հայուհի էր նրա կյանքի ուղեկիցը դարձած ամենամեծ սերը… Լավ է, որ հայկական երախտագիտության նշույլները մեզանում «պատմական» կորսված կատեգորիայի արժեք չեն ստացել դեռևս£ Եվ հայկական հնագիտության հիմնադիր, լայնահո րիզոն գիտնական Բորիս Պիոտրովսկու ծննդյան հարյուրերորդ տարեդարձը նշվում է Էրեբունի թանգարանում£ Թող որ` չափազանց համեստորեն£ Վերանորոգման խառնիճաղանջում տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը կարևորել է իրադարձային խորունկ բովանդակություն ունեցող փաստը£ Փոքրիկ ցուցասրահում խնամքով ներկայացված 30 նմուշները Սևանի ավազանի պեղումներին են առնչվում£ Նորատուսում (XXII-VII դդ. մ.թ.ա.) և Մռթուբի ձորում (XIII-XII դդ. մ.թ.ա.) հայտնաբերված զենքերի, զարդերի, տարբեր խեցեղեն կենցաղային իրերի կողքին ցուցադրված են Պիոտրովսկու գիտական ժառանգության գրավոր վկայությունները` ԽՍՀՄ պետական մրցանակի արժանացած «Ուրարտուի պատմությունն ու կուլտուրան» (1944), Թեյշեբաինի բերդաքաղա քի արդյունավետ պեղումների երկլեզու ամփոփագիրք «Կարմիր բլուր»¬ը, մեր երկրամասի` առաջին գիտականորեն արված մշակութային փուլաբաժանումը` "ԸՐւպՏսՏչՌÿ իՈՍՈՉՍՈջՖÿ" (1949)… 1930-80¬ականներին Հայաստանում ուսումնասիրած կիկլոպյան ամրոցների և ուրարտական հուշարձանների մեկնաբանական նկարագրերը, հայկական տարբեր բնակավայրերում` Ծովինարում, Ռեդկիգ¬լագերում, Կիրովականում, Արարատյան դաշտավայրում (ավաղ, անավարտ մնացին Այգևանի պեղումները) հայտնաբերված նյութական մշակույթի առարկայական հիմքերի վերլուծական համակարգմամբ լրացվեցին ու ամբողջացվեցին Մառով ու Օրբելիով սկզբնավորված գիտահետազոտական ուսումնասիրությունները£ Ստացան պատմական անգերազանցելի հանրագիտարանի արժեք, որի յուրաքանչյուր էջում բավականաչափ նյութ կա մերօրյա հնագետ-պատմաբանի գիտական նոր աշխատության համար£ Այս կարծիքին էին հոբելյանական առաջին միջոցառման (նախատեսված է ամռանը գիտանստաշրջան անցկացնել այս առիթով) մասնագետ մասնակիցները` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը, ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը£ Պիոտրովսկու մարդկային ու գիտական բարձր նկարագրին անձնապես հաղորդակցված երախտագետ աշակերտը` Նիկոլայ Հարությունյանը, ով բախտ է ունեցել պատմահնագիտական իր մկրտությունը ստանալ նրա գլխավորած արշավախմբում£ Ինչպես և հայ հնագիտական դպրոցի մի շարք անվանի ներկայացուցիչներ` Հ. Մարտիրոսյանը, Հ. Մնացականյանը, Գ. Տիրացյանը, Ս. Եսայանը… Հիսունից բարձր տարիքի բոլոր հայ գիտնականների ուսուցիչն է Պիոտրովսկին£ Անուղղակիորեն` նաև երիտասարդների, ովքեր նպատակադրված են զբաղվել ուրարտագիտությամբ, ավելի լայն հնարավորություններ ունեն հնագիտական փաստերի վերլուծության, քանի որ այսօր հնագիտությունն այլևս «քլունգի ու բահի» գիտություն չէ, այլ տարբեր գիտությունների սինթետիկ կառույց£ Ժամանակին Հայաստանի համար Բորիս Պիոտրովսկուն հայտնագործեց նրա ուսուցիչը` Հովսեփ Օրբելին£ Հենվելով այլազգի ականավոր հայագետի անփոխարինելի գիտական իմաստության, լայնամասշտաբ ուսումնասիրությունների կոնկրետ տվյալների վրա` ինքնե°րս լիարժեք դարձնենք գեթ մեր ազգային վաղնջական նկարագիրը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ