«ԻՆՉՔԱՆ ՈՐ ՀՈՒՐ ԿԱ ԻՄ ՍՐՏՈՒՄ…»


«Շատերն են սովորել Գեղարվեստաթատերական ինստիտուտում և ավարտել, բայց քչերն են մնացել հիշողության մեջ պրոֆեսիոնալ բեմում հաստատվելուց հետո... Ինքնատիպ դերասան է Վլադիմիր Մսրյանը, նկարագիր ունեցող»£ Ռուբեն ԶԱՐՅԱՆ Արտիստական ընտանիքներում հասակ առնող երեխաների արյան մեջ կուլիսների փոշին ներթափանցում է ծնված օրվանից£ Եվ նստվածք է տալիս, երբ ծնողները, նրանցում այս կամ այն չափով դրսևորվող նախանշանները կամ էլ` ժառանգականության գործոնը զարգացնելու մասնագիտական բնազդով, դեռ մանկուց, կամա¬ակամա ներգրավում են զավակներին թատերական ստեղծագործական տառապանքների կախարդական շրջապտույտում£ Բեմական վեհերոտ առաջին քայլերի առավելապես զգայական տպավորությունները դաջվում են մանկան մտապատկերում ու տարիների հետ ամենևին չեն խամրում, եթե նույնիսկ, թատրոնի պաշտամունքով ցմահ վարակված, կյանքում միանգամայն այլ բնագավառում է գտնում իր տեղը£ Պատահում է և հակառակը£ Անկախ բնատուր շնորհի անհերքելի փաստերից, ուրիշ հորիզոններ են գայթակղում£ Բարեբախտություն է, երբ իսկապես տաղանդավորները, ինչ¬ինչ հանգամանքների բերումով, դարձ են կատարում ի շրջանս յուրյանց և վերջնականապես հաստատվում թատերարվեստում` ինքնահատուկ հմայքով փայլելով այսօր լեգենդ դարձած աստղաբույլի հարևանությամբ£ Նրանց ապրեցնող լույսով են իմաստավորվում մեր խավարչտին ժամանակները£ …«Մայրի¯կ»` զրնգում է փամփլիկ թաթիկները առաջ պարզած, դեպի իրեն կանչող գիրկը վազող մանչուկի ձայնը£ Կարկամում է բռնի խլված զավակին փարվող տառապած կինը, ունեցած լավագույնը` մի խնձոր կարոտով մեկնում անսպասելիորեն գտնված իր գանձին ու տամուկ խնդությամբ զմայլվում ախորժելի պատկերով£ Զգայացունց այս դրվագը ոչ անվերջանալի ու տաղտկալի հեռուստասերիալներից է, ոչ էլ հնդկական սրտաճմլիկ ֆիլմերից£ Զուր մի° պեղեք, ձեր ընդարմացած հիշողությունը£ Վլադիմիր Մսրյանի առաջին անխամրելի թատերական տպավորությունն է Ալավերդու «Բանվորական թատրոնում» 68 տարի առաջ ցուցադրված մելոդրամատիկ ներկայացումից, որում, ընդամենը 2 տարեկան Վովան, հանդես էր գալիս մանչուկի դերում£ Հիմնադիր կազմի նվիրյալներ Հովհաննես և Արաքսյա Մսրյանների կամքով£ Ականատեսների մտապատկերից դեռևս իսպառ չեն ջնջվել Կիրովական տեղափոխվելուց հետո Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հաստատված, վաստակավորի կոչմանն արժանացած նրա ծնողների մարմնավորած Ոսկանն ու Ջավահիրը («Չար ոգի»), Վարշամն ու Գայանե Արմենակովնան («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Ղևոնդ բիձան («Սրտի արատ») ու Բիկոտին («Դավիթ Կոպերֆիլդ»), Հեթումն («Նույն հարկի տակ») ու Բռնավորի մայրը («Աշոտ Երկաթ»)…, փառատենչ պալատականն ու ձկնավաճառ կինը («Աղքատն ու արքայազնը»)` նրանց կարապի երգը... Առաջին բեմական թոթովանքը ճակատագրականի նշանակություն չի ունենում£ Ոչ էլ` առաջին «հյուրախաղերը» իններորդ դասարանում, ռուս գրականության ուսուցչուհի Իննա Կուզնեցովայի կազմակերպած խմբակի «Հատակում» (Գորկի) և «Արջը» (Չեխով) խանդավառող արձագանք գտած ներկայացումներով£ Չի շարունակում Մեծ Հայրենականի օրերին ընդհատված ուսումը երաժշտական դպրոցի ջութակի դասարանում£ Խաղում է Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականում£ Ավելի հետաքրքրված ճշգրիտ գիտություններով` ռուսական դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա` Ավիացիոն ինստիտուտ ընդունվելու մտադրությամբ£ Հենց այնտեղ էլ տեղի է ունենում վճռորոշ շրջադարձը£ Անբացատրելի հրաշքով հաջողությամբ մասնակցում է Վախթանգովի թատրոնին կից շչուկինյան ուսումնարանի մասնագիտական քննություններին, բայց օտարոտի արտասանության (ակցենտի) պատճառով ոչ թե պարզապես դուրս մնում, այլ ուղեգրվում Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ£ Մասշտաբային տեսիլքով, սերունդ աճեցնող ականավոր արվեստագետ Արմեն Գուլակյանի համակողմանի մասնագիտական կրթությամբ իմաստնացած, արտիստական նկարագրի բարոյակամային կարևորագույն հատկանիշներով գոտեպնդված` բարձրանում է պրոֆեսիոնալ բեմ£ Կյանքում և արվեստում ունենալով մեկ ուղեցույց աստղ` Վահրամ Փափազյանին, ումից սպունգի նման կլանել է վարպետության դասերը` երբևէ չնպատակադրվելով ընդօրինակել£ Պատանի հանդիսատեսի թատրոնից անցնում ռուսական, անդամագրվում «Արշալույս» թատրոն-ստուդիան նախաձեռնող Ալեքսանդր Գրիգորյանի շուրջ հավաքված պրպտուն երիտասարդների խմբին, որն էլ, ըստ էության, դառնում է տաղանդաշատ բեմադրիչ և կարկառուն թատերական գործիչ Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած արդիաշունչ դրամատիկական թատրոնի հուսալի սյուներից մեկը£ Եվ 1968-ից, քրոջ` Ժասմենայի հետ Վլադիմիր Մսրյանը ընդգրկվում է նորաստեղծ կոլեկտիվում£ Նավի կապիտանը Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պատմահեղափոխական պիեսի` ժամանակի գաղափարախոսության հրամայականով արված ներկայացման մեջ առանձնակի հետք չի թողնում£ Առաջին լուրջ դերը երկվությամբ ու դառնագին ցավով առլեցուն Գաստոնն (Ժ. Անույ, «Ուղևորն առանց ծանրոցի») էր` բեմավորված համլետյան գույներով, հոգեվիճակների սահուն անցումներով£ Ղափլանյանի ու Խանդիկյանի բեմադրական համաստեղծագործությամբ դերից դեր հստակվում ու հարստանում է Մսրյանի կատարողական ներկապնակը, շերտ առ շերտ բացվում հզոր, հրայրքոտ օժտվածության անհատակ խորքը£Ձգտումը` բեմից ներկայացնելու հարուստ ներաշխարհ ունեցող մարդ արարածին, սեփական «ես»¬ում տարրալուծել խաղացած կերպարի մարդկային նկարագիրը, վերապրել ապրածն ու զգացածը` օգնում է գտնել կոնկերտ, կենսականորեն հիմնավորված բեմական վարքագիծը£ Իրենց վրա են կենտրոնացնում հանդիսատեսի ուշադրությունը ներկայացման հիմնական գաղափարն ու ասելիքը կրող գլխավոր հերոսները, դրանք լրացնող ու ամբողջացնող «երկրորդականները»£ Ջլատված, բայց «ցուլի պես առողջ» Էդգարը («Ստրինդբերգ»), սոցիալական գործոնների կամակատար, ակամայից դահիճ դարձած Խոսե Լուիսը («Դահիճը»), դժբախտ ու ընկճված հերցոգ Կլարենսը («Ռիչարդ III»), իր խոհականությամբ ու կոպտությամբ հակասական Բանտապետը («Ամենատխուր մարդը»), արյունարբու սարդ հիշեցնող Հավատաքննիչը («Արտույտը»), անգութ, խորամանկ ու նպատակամետ Միհրդատ Պոնտացին («Աստվածների կանչը»), արտաքուստ սովորական, հուսահատության ու տառապանքների ողջ լարվածությունը խելացի և ուշիմ աչքերում պարփակած, զուսպ ողբերգականութամբ խորապես ցնցող Դանիայի արքայազնը («Համլետ»)… Ամենաերկարակյացը` հնարագետ թափթփուկ, ստորության թանձրուկ, ծաղրական հեգնանքով ու ընդգծված ցինիզմով իրեն ծնած, սնած ու ոճրագործ դարձրած հողի արգասաբերությունը անխնա դաժանությամբ մերկացնող Հերոստրատը («Մոռանալ Հերոստրատին»), որ արդեն 32 տարի հոգևոր էներգիայի համակենտրոնացմամբ, նույն նվիրումով մարմնավորում է անզուգական արտիստը£ Խորացնելով գրական (դրամատուրգիական) հերոսի կենդանացման հմտությունները` Մսրյանը հստակեցնում ու բյուրեղացնում է ինքնահատուկ արտիստական ձեռագիրը` կուռ տրամաբանության և հույզի ներդաշնակությամբ£ Լրացնում ու հարստացնում մշտազբաղ արտիստական փորձառությամբ` հեռուստաթատրոնում, ռադիոբեմականացումներում, կինոյում խաղացած տասնյակ դերակատարումներով, որոնք միշտ չէ, որ ավարտուն գունագեղության են հասցվել£ Երբեմն` իրենից անկախ, որովհետև «կես ոտքով» երբեք հանդես չի գալիս£ Հեռուստադիտողը չի մոռացել նրա խելացի, նրբահոգի Վոյնիցկուն («Քեռի Վանյա»), կամային ու նպատակասլաց Ալեքսանդր Վորոբյովին («Սև թռչուններ»), կայսրության վիթխարի կորովից հղփացած, միաժամանակ ճշմարիտ կենսազգացողությունից զրկված տիրակալ Վասիլիկոս Սիմեոնին («Կիբոսա, յոթերորդ դար»)… «Ներքուստ հրճվել եմ` տեսնելով Մսրյանի աշխատասիրությունը, պրպտող միտքը,¬ ասում է մշտական հեռուստախաղընկերներից մեկը` Վարդուհի Վարդերեսյանը£¬ Ինձ առանձնապես գրավում է նրա ներքին փափկությունը, մեղմությունը, որը համադրվում է վերլուծական մտքի հետ… Դա այն հույժ ժամանակակից ինտելեկտուալիզմը չէ, որտեղ մարդիկ հաճախ թաքցնում են իրենց նվազ կարողությունները»£ «Հայֆիլմ»¬ում երիտասարդ գիտնական Հայկ Վերդյանի («Վերադարձ»¬բեմ.` Արման Մանարյան) դերակատարմանը (1973) հաջորդել են տասնյակ ուրիշները£ Սցենարական տարբերակներում անհատականության կնիքի, հիմնականում, բացակայության պատճառով այդ ֆիլմերը մնայուն արժեք չեն ստացել£ Դրանցում ընդգրկված դերասանախմբի համեմատաբար տպավորիչ աշխատանքները շուտով մոռացության են դատապարտվել£ Մինչ օրս էլ նկարահանվում է` հիշվելով համամիութենական ճանաչում բերած լավագույն կինոդերով` դիվային երաժշտի համբավ վաստակած Պագանինիի£ Լեոնիդ Մենակերի նկարահանած «Նիկոլո Պագանինի» սովետա-բուլղա րական չորսմասանոց հեռուստաֆիլմում Վլադիմիր Մսրյանը կարողացավ հասնել ներանձնավորման բարձրագույն մակարդակին, ինչը հնարավոր է համարվում միայն թատերական արարման ժամանակ, հանդիսատեսի և վարպետ դերակատարի անմիջական հոգևոր կապի, ներկայացման մեջ դերասանական խաղի միջին որակի ու հնարագետ ռեժիսուրայի առկայության դեպքում£ Դրամատիկականի մոսկովյան հյուրախաղերի օրերին, 1983¬ի ամռանը նրա պատվին կազմակերպված ստեղծագործական երեկոն մեծարանքի լավագույն արտահայտությունն էր, վաստակած գնահատական£ Ամենատարբեր մրցանակների ու կոչումների արժանացած արտիստի ամենաբարձր նվաճումը համաժողովրդական սերն է, որ 40 տարվա անմնացորդ ինքնակիզմամբ խորացնում ու պահպանում է Վլադիմիր Մսրյանը` խանդավառվելով հոգեպես ընկճված հանդիսատեսներին իր այս կամ այն դերակատարմամբ ապրելու ուժ ներարկելու կոնկրետ փաստերով£ Երազանք մնացին Արբենինը, Մակբեթն ու Սիրանո դը Բերժերակը£ Ո¯ր արտիստը չունի անկատար փափագ£ Բայց դերացանկում հաստատված են բազում հնչեղ անուններ£ Կարևորը, ինչը բնորոշ է միայն ճշմարիտ արվեստագետներին, ապրվող տարիների բեռի տակ չի կքում£ Երիտասարդական ավյունով շարունակում է նոր հյութեղ դերակատարումներով լրացնել ու հարստացնել արտիստական կենսագրությունը£ Նույնիսկ ամենաաննշան թվացող դերակատարմամբ, բեմական մի քանի ակնթարթում առանձնահատուկ շեշտադրելով «փոքր» դերի մեծ նշանակությունը ներկայացման կոնտեքստում, ինչպես, ասենք, Կոմիտասինը («Մեծ լռություն»), Պիղատոսինը («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Արղության-Արգուտինսկունը («Չեզոք գոտի»)£ Ստեղծագործական հախուռն խմորումները այսօր էլ բեմական հյութեղ մարմնավորման արտահայտչամիջոցներ են որոնում£ Ուրեմն, արտիստական ցայտուն անհատականության դրոշմով կերտված նոր հերոսների հմայքին տրվելու ռեալ հնարավորությունը մշտառկա է£ Արտիստն անկարող է այլևս ապրել` առանց ներսում կուտակված ասելիքի հուրը անդավաճան հանդիսատեսին անմնացորդ փոխանցելու£