«Ալ-Քաիդա»-ն վրեժի է կոչում


Խմբավորման ղեկավարը Աֆղանստանում վրեժխնդրության է կոչել. այս անգամ, ԱՄՆ զորքերի հունվարյան գրոհի արդյունքում, դաշտային գլխավոր հրամանատարներից մեկի զոհվելու առիթով: Իսլամիստական վեբ-կայքում տեղադրված ձայնագրության մեջ Մուստաֆա Աբու ալ-Յասիդը հայտարարում է, որ «Ալ-Քաիդա»-ի մարտիկները պարտավոր են վրեժ լուծել «Աստծո թշնամիներից»` Պակիստանում Աբու Լաիֆ ալ Լիբիի սպանության համար: Լիբին Ուսամա բեն Լադենի գլխավոր լեյտենանտներից մեկն էր և, ինչպես հաղորդում է Reuters-ը` ղեկավարում էր Աֆղանստանում կռվող մարտիկներին: