Գլոբան կանխագուշակում է


Աշխարհում հայտնվելու է Դաշնակցային նոր պետություն, որի կազմում կընդգրկվեն նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետությունները. այսպիսի կանխատեսումով է հանդես եկել Պավել Գլոբան` հունվարի կեսերին£ Տագնապողներին նա հանգստացրել է, որ այդ պետությունը Սովետմիությանը նման կլինի միայն ձևականորեն, իսկ իշխանության ձևը` բոլորովին տարբեր£ ¬ Դաշնակցային նոր պետությունը կազմված կլինի Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից£ Հետագայում նրան կմիանան Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը և Միջնասիական բոլոր հանրապետությունները` բացի Տաջիկստանից£ Նոր պետության կազմում կլինեն 10 հանրապետություններ£ Մոլդավիան կհեռանա դեպի Ռումինիա£ Աստղագետի կարծիքով ԽՍՀՄ¬ն այլևս չի վերածնվի. ¬ Դաշնակցային պետությունում կլինեն այլ մարդիկ, այլ իշխանություն և այլ կառույցներ£ Այն կկազմավորվի Եվրախորհրդի նմանությամբ, բայց կունենա ավելի խիստ կառույցներ և միացյալ նախագահ, ում կընտրի ընդհանուր խորհրդարանը,¬ ասել է Գլոբան և հավելել, որ մինչ այդ բարելավվեն Ռուսաստանին մերձեցող Ուկրաինայի և Բելառուսի հարաբերությունները. ¬ Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները ընթացիկ տարում չեն փչանա. Յուլիա Տիմոշենկոն կձգտի դրանք բարելավվել£ Բայց 2008¬ի վերջում նա կսկսի կորցնել իր վարկանիշը, իսկ 2009¬ին նրան ընդհանրապես կհեռացնեն կառավարությունից£ Բելառուսի հետ նույնպես մեր փոխհարաբերությունները կմնան կայուն,¬ մանրամասնել է նա£