ՀՀ օդային տարածքը ադրբեջանական ՌՕՈՒ-ի կողմից խախտելու վերաբերյալ լուրերը կեղծ են


ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ օդային տարածքը ադրբեջանական ՌՕՈՒ-ի կողմից խախտելու վերաբերյալ լուրերը կեղծ են: ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն այս առիթով հայտարարել է, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաժամանակակից ՀՕՊ համակարգը, որը որևէ երկրի թույլ չի տա խախտել մեր սահմանները: Նախարարը միաժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմը զորավարժություններ է անցկացնում, ինչի պատճառով վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ավիացիայի թռիչքները դարձել են հաճախակի: