Նոր հնարավորություններ, նոր հեռանկարներ


ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Զաքարյանը վստահեցնում է. ¬ Հանրապետական կուսակցությունն իր առաջնորդի գլխավորությամբ հանրության դատին ներկայացրեց հերթական նախընտրական ծրագիրը, որն ԱԺ ընտրություններում գերազանցեց իր վստահության քվեով£ Գերազանցեց, որովհետև քայլ առ քայլ շարունակում է կյանքի կոչել այն, ինչ նախատեսել էր£ Այն յուրաքանչյուրի համար է, յուրաքանչյուրին ուղղված. այդ պատճառով որդեգրեցինք «Քե°զ համար, Հայաստա°ն» կարգախոսը£ Այսօր արդեն ընտրողների առավելագույն քվեն ստացած մեր լիդերը ձեռնամուխ է լինելու իր ծրագրերի իրագործմանը: Իսկ նրա նախընտրական ծրագիրը երկրի զարգացման հաջորդ հինգ տարիների իրատեսական ու իրականանալի բարեփոխումների մի ամբողջ համակարգ է, որը հենվում է արդեն իսկ իրականացված էական արդյունքների վրա£ Եվ պատահական չէ, որ այն իր հիմքում ենթադրում է նոր սերնդի, այսինքն` նոր որակական ցուցանիշներ, արժանավայել կյանքի նոր հնարավո րություններ ու հեռանկարներ£ Եվ, ի տարբերություն մյուս թեկնածուների, Սերժ Սարգսյանն իր ծրագրում առաջարկում է` պահպանելով և ամրապնդելով կարևորագույն ձեռքբերումները, շարժվել առաջ` դեպի զարգացման և հզորացման նոր մակարդակ£ Այս առումով, շատ բնորոշ է նաև «Առա°ջ, Հայաստա°ն» կարգախոսը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ