Որպես ինքնահաստատման շարունակություն


Մեր զրույցը ՀՀԿ խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ անդրադարձ է հետընտրական Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հնարավոր զարգացումներին£ 1988¬ից ի վեր փետրվարը կարծես քաղաքական առանձնահատուկ վիճակներով է պայմանավորում հայ իրականությունը£ Ի՞նչ ակնկալիքներ ունեք£ ¬ Որպեսզի ավելի հիմնավոր լինի, սկսեմ մի փոքր «հեռվից»£ 1988 թվականը համազգային զարթոնքի տարի էր£ Բայց, ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար, փաստեմ, որ անկախության համար պայքարը մասամբ պայմանավորված էր դեռևս 60-ական թվականների պայքարով£ Անկախության գաղափարի համար մեր ընկերներից շատերը հատուցեցին կյանքով£ ԽՍՀՄ հնարավոր փլուզումը զգալով` ՊԱԿ¬ի «գաղտնասենյակներում» մշակվեց մի ծրագիր, որի շնորհիվ իշխանությունը մնաց նույն ձեռքերում£ Ստեղծվեց «Ղարաբաղի կոմիտե» կոչվածը` Լևոն Տեր¬Պետրոսյանի գլխավորությամբ, և հհշ¬ականները ստանձնեցին իշխանությունը` ամբողջովին իրենց վերագրելով անկախության գաղափարը£ Բարեբախտաբար, գտնվեցին ուժեր, որոնք պահանջեցին այդ անձի հրաժարականը£ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պահանջով Լևոն Տեր¬Պետրոսյանը հրաժարական տվեց£ Եվ, փա°ռք Աստծո, որ նրանք կանխեցին այդ պարտվողական քաղաքականությունը, ինչի արդյունքում Ղարաբաղը կարող էր նորից հայտնվել Ադրբեջանի կազմում£ Այս փետրվարից իմ ակնկալիքը ճիշտ եզրահանգումներով ճիշտ ընտրություն կատարելն է£ ¬ ՀՀ նախագահի ընտրություններն ի՞նչ կերպ կարող են ներազդել Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա£ ¬ Հիրավի, ՀՀ նախագահի ընտրություններով մեծապես պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը£ Լևոն Տեր¬Պետրոսյանի մոտեցումներն այդ խնդրին հայտնի են. հարևանություն անել Ադրբեջանի, բարեկամության եզրեր որոնել Թուրքիայի հետ£ Սա նշանակում է զիջման քաղաքականություն` Ղարաբաղի հարցում£ Վստահորեն հավաստիացնում եմ, որ մեր թեկնածուի` Սերժ Սարգսյանի հաղթանակը միանշանակ կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը£ Բազմիցս ենք համոզվել, որ, աշխատելով տարբեր պատասխանատու ոլորտներում և լինելով խոսքը գործի վերածող անհատականություն, նա մշտապես աչքի է ընկել լիդերին բնորոշ հատկանիշներով£ Նրան` իբրև պաշտպանության նախարարի, բարձր է գնահատել Վազգեն Սարգսյանը£ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում ևս սահուն կերպով շարունակում է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի վարած քաղաքականությունը£ Նրանք ընկերներ էին, համախոհներ ու կուսակիցներ£ Ի վերջո, ՀՀԿ¬ն լիդերների կուսակցություն է, լիդերին վայել պահվածքով էլ շարունակելու է հավատարիմ մնալ իր դավանած սկզբունքներին£ ¬ Որո՞նք եք համարում հրատապ լուծում պահանջող առաջնահերթ խնդիրներ£ ¬ Նախընտրական քարոզարշավում ընդդիմադիրներից ոմանք հոխորտում էին, թե չհաղթելու դեպքում կդիմեն ծայրահեղ քայլերի£ Ասել է թե` սահմանադրական կարգի խախտման կոչեր էին անում£ Մենք ողջախոհության ենք կոչում մեր ժողովրդին և հավաստիացնում, որ հետևողական ենք լինելու, որպեսզի ընդդիմության կողմից որևէ հետընտրական աճպարարություն չվրդովի ժողովրդի անդորրը£ ¬ Շատերն են տագնապած հետընտրական ցնցումների հեռանկարից. ի՞նչ կասեիք այս առնչությամբ£ ¬ Տեր¬Պետրոսյանի կոչերը ևս կարող են ցնցումային իրավիճակների հանգեցնել£ Մեր ժողովուրդն ականատես է եղել դավադիր ցնցումների` Սումգայիթ, երկրաշարժի արհավիրք, Արցախյան պատերազմ… Այդուհանդերձ, նա ունի իմաստնություն և, կարծում եմ, երբևէ չի ենթարկվի որևէ սադրանքի£ Նա չի գնա մի անձի ետևից, ով ժամանակին տանուլ է տվել Ղարաբաղի հարցը, իսկ այսօր վերստին շահարկելով նույն հարցը, փորձում է ապակողմնորոշել ժողովրդին և սրել իրավիճակը: Մենք ունենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու 17 տարվա փորձ և համոզված ենք, որ հավասարակշիռ ու քաղաքակիրթ քարոզարշավի ընթացքն է պայմանավորում նաև ճիշտ ընտրությունը£ Ժողովուրդն ունի հիշողություն և չի մոռացել 1991-1997 թթ. դժնդակ տարիները£ Գիտե, թե որ տարիներին է կենսամակարդակի բարձրացում արձանագրվել£ Մեր թեկնածուի նախընտրական ծրագիրը ներառում է տնտեսության զարգացմանը, ազգային անվտանգության պահպանմանը, ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ ազգանպաստ դրույթներ, որոնք լիովին իրատեսական են£ Իսկ Լևոն Տեր¬Պետրոսյանի ծրագրում վերստին այն անուղղելի թերություններն են, որոնք ի հայտ եկան 1998¬ին£ Ընդամենը մի քանի օր առաջ հիշում եք, թե նա ինչպես էր փորձում բռնություն գործադրել նախագահի թեկնածուների վրա£ Ի մասնավորի` դավաճան է հորջորջում Արթուր Բաղդասարյանին, որովհետև վերջինս չմիացավ իրեն£ Այսինքն, ՀՀՇ ղեկավարը գնում է բռնության ու շանտաժի ճանապարհով, ինչը միշտ էլ անընդունելի է ժողովրդի կողմից£