ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՏԱ


Երեկ, ՕԵկ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հանդես պիտի գար ընտրությությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել էր Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը` իր տարածած մամլո հաղորդագրությամբ: Սակայն, երբ լրագրողները եկել են գրասենյակ, ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել է, որ այսօր լրագրողների ներկայությամբ հայտարություն չի արվելու: Իսկ հայտարությունն էլ իրենք տարածել են էլեկտրոնային տարբերակով: Իսկ այդ հայտարարությամբ շտաբը դիմում է ՀՀ իշխանություններին` «միջոցներ ձեռնարկել չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը: Հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրության և օրենքների խախտմամբ մինչև ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու և աղավաղելու փորձերը հղի են հասարակական վտանգով»: Շտաբը տեղեկացնում է, որ ՕԵԿ գրասենյակում կայանալիք ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսի ընթացքում կտրվեն լրացուցիչ գնահատականներ և պարզաբանումներ: Նոյյան Տապան