ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

21.02.2012 թ.

ԽՈՅԵՐ. Այսօր հնարավոր են իրավաբանական կամ գործնական թյուրիմացություններ, սակայն կեսօրից հետո ճակատագիրը կժպտա Խոյերին: Գործնական հանդիպումներն օգտակար կլինեն: Եթե այսօր հետաքրքիր ծրագրեր կազմեք` բոլորը կիրագործվեն: Կստանաք ֆինանսական հեռանկարային առաջարկություններ, որոնք քննարկման կարիք ունեն, բայց չարժե հետաձգել: Չեն բացառվում նաև ընտանեկան վեճերը, որից խուսափելու համար ավելի լավ է` այսօր սովորականից փոքր-ինչ ավելի ուշ տուն գնաք:

ՑՈՒԼԵՐ. Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք, որն օգտակար կլինի ապագայում: Հատկապես գործնական հանդիպումներից առաջ կառուցեք զրույցի թեման և խուսափեք միայն սեփական հետաքրքրությունները ներկայացնել: Այսօր շահելու համար հարկ կլինի փոքր-ինչ խորամանկել: Հնարավոր են բարդություններ օրենքի հետ` ստանձնած պարտավորություններում թերացման պատճառով: Սակայն ակտիվությունը և մոլորակների ներկա դասավորվածությամբ պայմանավորված հաջողությունը թույլ կտան ձեր օգտին լուծել բոլոր խնդիրները: Երեկոյան խուսափեք աղմկոտ ընկերակցությունից, որովհետև բառացիորեն ոչնչից կարող է մեծ վեճ ծագել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Կարծես թե այսօր այնքան շատ գործեր եք ծրագրել, որ միայնակ գլուխ չեք հանի: Բայց նաև ցանկալի չէ դրանցից հրաժարվելը: Ուրեմն մտածեք, թե ո՞ւմ ընկերակցությամբ կիրագործեք այդ ծրագրերը:

Չփորձեք այսօր ձեռքերը ծալած նստել. մեծապես կսխալվեք` բաց թողնելով աշխատանքային առաջընթացի համար նոր դուռ բանալու` աստղերի ընձեռած հնարավորութ յունը:

ԽԵՑԳԵՏԻՆ. Բոլոր հարցերի վճռման համար ամենակարևորը հաստատակամությունն է: Մանավանդ` եթե կամենում եք պահպանել ձեր դիրքերը: Ինքնահաստատումն ավելի քան հրատապ է այսօր: Դա վերաբերում է ինչպես գործընկերների, այնպես էլ` ընտանիքի անդամների հետ հարաբերություններին: Ձեր եզրահանգումներն ու փաստարկները համոզիչ ու ընդունելի կլինեն շատերի համար: Օրը բարեհաջող է նաև մտավոր ու հոգևոր զարգացման համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Ֆինանսական նշանակալի ծախսերն այսօր Առյուծներին կարող են մղել` եռանդագին զբաղվելու նյութական միջոցներ հայթայթելով և վաստակի նոր աղբյուրներ որոնելով: Առիթը բաց մի´ թողեք օգտավետ նոր ծանոթություններ և նոր հարաբերություններ հաստատելու: Զգայական վայելքներ և բուռն խոստովանություններ են այս երեկո սպասվում Առյուծներին: «Մատների արանքով» մի´ նայեք ձեր երջանկությանը, իսկ այն հիմնավորապես ձեռք բերելու ճանապարհը կհուշի ձեր սիրտը:

ԿՈՒՅՍԵՐ. Օրը հուշում է վերադարձնել պարտքերը (նյութական կամ բարոյական), գուցե նաև արժանի մարդկանց հետ կիսել եկամուտը: Եթե որևէ մեկից պահանջ կամ դժգոհություն ունեք` արտահայտեք իրավասու անձանց ներկայությամբ կամ դատական կարգով: Երկու դեպքում էլ կապացուցվի ձեր ճշմարտացիությունը: Եվ շատ կարևոր է` չնահանջել սեփական սկզբունքներից: Օրվա լարվածությունից կհանգստանաք` հյուրեր հրավիրելով կամ սրտամոտ մարդկանց այցելելով: Խորհուրդ չի տրվում այս երեկո միայնակ մնալ, որովհետև կարող է հանկարծ բաց թողնեք կարևոր մի հանդիպում, որը և հետագայում դրական դերակատարում է ունենալու:

ԿՇԵՌՔՆԵՐ. Նախապես ծրագրվածի իրագործման հավանականությունն այսօր մեծ է: Սակայն հարկ կլինի երեխաներին լրացուցիչ ուշադրություն հատկացնել: Նրանք անսպասելի հոգսեր կպատճառեն ձեզ: Ի դեպ` չարժե «ճանճից փիղ սարքել». պահպանե´ք հոգեկան հավասարակշռությունը ու հիշեք, որ մանուկ հասակում ինքներդ էլ քիչ հոգսեր չեք պատճառել:

Սիրելի մարդու հետ լավ հարաբերությունները պահպանելու համար այսօր հարկ կլինի խուսափել միօրինակությունից: Օրինակ` հանգստյան օրերն ավելի գայթակղիչ դարձնելու ձեր մի քանի առաջարկները ձեր երկրորդ կեսին վերստին հիացմունք կպատճառեն:

ԿԱՐԻՃՆԵՐ. Օրը բարդ է, գրավիչ, անակնկալ ծանոթություններով ու գայթակղիչ հեռանկարներով հարուստ: Որոշ Կարիճներ հավանաբար ցանկություն կունենան փոխել մասնագիտությունը: Այդ ցանկությունն իրականացնելու համար լավ կշռադատեք ձեր հնարավորությունները, որպեսզի չզղջաք հետո: Ձեր եռանդն այսօր կարծես չափից ավելի մեծ է. հարկավոր է ճիշտ ուղղորդել: Հետաքրքրող, հուզող խնդիրներից որո՞նք լուծել` որոշեք ինքներդ: Ինչ գործ էլ ձեռնարկեք` թե´ աշխատանքում, թե´ սիրո մեջ, հաջողությունն ապահովված է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Այսօր դուք սեփական երևակայությունների գերին եք, ու դրանցից որոշներն անսպասելիորեն կարող են իրականանալ: Օրը հաջող է սեր բացատրելու համար: Զգացմունքներն այնքան խորն են, որ առողջ բանականությունը նիրհում է:

Հիշեք, սակայն, որ ձեր առջև ծառացած խնդիրները մանրակրկիտ վերլուծություն են պահանջում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ . Աստղերի դասավորությունն այսօր թույլ չի տա նվաղկոտ դառնալ կամ ծուլանալ: Բավական շատ կլինեն հոգսերն ու խնդիրները, որոնք ֆիզիկական ու բարոյական լարում կպահանջեն: Բայց որոշ Այծեղջյուրների հրապուրիչ կթվա այդ վազվզոցը:

Եթե դժգոհ եք ձեր աշխատավարձից` գոնե այսօր ղեկավարի առաջ պայմաններ մի´ դրեք ու վարձատրություն մի´ պահանջեք: Ընդհակառակը, փորձեք նոր աշխատատեղ որոնել ու հավանաբար կգտնեք: Լավ ուսումնասիրեք ձեր հագուստները և տրամադրվեք առաջիկայում թարմացնել ձեր տեսքը, ինչպես նաև զգեստապահարանը. ժամանակն է վերադարձնել նախկին հրապույրը:

ՋՐՀՈՍ. Խուսափեք վեճերից` հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Տարեց հարազատների հետ հարաբերվելիս հատուկ նրբանկատություն հանդես բերեք: Այսօր հարկավոր է շատ ավելի ներող լինել, և հաջողությունը կժպտա նրան, ով կկարողանա ներել: Ձգտե´ք վերադարձնել բոլոր պարտքերը, հակառակ դեպքում կհայտնվեք պարտատերերի սև ցուցակում ու կզրկվեք հետագայում ֆինանսական աջակցություն ստանալուց:

Երեկոն հաջող է ռոմանտիկ ու մտերմիկ հարաբերությունների համար:

ՁԿՆԵՐ. Ժամանակն է ավարտել ձգձգված գործերը ու նոր ծրագրեր մշակել: Գործնական ասպարեզում հավանական են եկամտաբեր պայմանագրեր, ինչպես նաև համաձայնության ձեռքբերում` վիճելի հարցերում: Տոնական միջոցառումը կամ գործնական երեկույթն այսօր հաճելի և ուրախ կանցնեն, բայց ձեզ համար թանկ կարժենան` ծախսերի առումով: Այնպես որ, միջոցառման գնալիս` ձեզ հետ շատ փող մի´ վերցրեք, այլապես ամբողջը կծախսեք: Ամուսնացած Ձկներին խորհուրդ է տրվում իրենց հետ տանել նաև կնոջը (ամուսնուն):