«Դու հենց խոզ էլ կաս»


 

Մոտավորապես այսպես է «մեծարել» Ուգո Չավեսը` իր մրցակից նախագահացու Էնրիկե Ռադոնսկուն: Նա համոզմունք է հայտնել, որ «վենեսուելական թթված օլիգարխիան» ներկայացնող Ռադոնսկին հաղթելու ոչ մի շանս չունի:

- Դու խոզի պոչ, խոզի ականջներ ունես. դու խռնչում ես` ինչպես խոզը, դու հենց խոզ էլ կաս` չես քողարկվի,- պետական հեռուստաալիքի եթերից իր մրցակցին է դիմել Վենեսուելայի գործող նախագահը և հավելել.

- Դուք կիշխեք Տարզանի և Չիտա կապիկի տարածքներում, բայց` ոչ այստեղ: Հոկտեմբերի 7-ին մենք նոկաուտով ճանապարհ կդնենք յանկիների կայսրությունն ու Վենեսուելայի հարստությանը տիրանալու փորձերը:

Ռադոնսկին նախընտրական իր առաջին ելույթում ընդգծել էր.

- Մեզ հարկավոր է միավորել Վենեսուելան: Ես կդառնամ բոլորի նախագահը: Եվ կապրենք բոլորի շահերի շրջանակներում, որպեսզի արժանապատիվ ապագա կառուցենք բոլորի համար` անկախ նրանից, որ նրանք աջ են կամ ձախ:

1999-ից իշխանավարող Չավեսն էլ իր ժողովրդին խնդրել է երկրում կայունություն պահպանել, իսկ նախընտրական արշավում ընդդիմությանը «բաց խաղի» կոչ է արել (գրել է «սեգոդնյա.uΖ»-ն):