«ԹԱՄԱՄՆ» ԻՐԵՆ ԱՐԴԱՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ


 

Ոստիկանության ամենանշանավոր դեմքերից մեկի` Հովհաննես Թամամյանի դատավարությունը, հավանաբար, հետաքրքիրներից չի լինի, որովհետև թե´ ամբաստանյալը, թե´ նրա շահերի պաշտպանը որոշել են լռություն պահպանել և ոչինչ չասել ինչպես դատարանին, այնպես էլ լրատվամիջոցներին: Սա, իհարկե, չափազանց հետաքրքիր մարտավարություն է, որը հանրության շրջանում տպավորություն կարող է ստեղծել, թե գեներալն այնքան անմեղ է, որ համոզված է. եթե ինքն անգամ չխոսի էլ, փաստերը երևան կգան և կարդարացնեն իրեն:

Այս դատավարությունն, անշուշտ, ինչ-որ բացահայտումներ կանի, սակայն հազիվ թե ճշմարտությունն ամբողջապես բացահայտվի, քանզի գեներալի պահվածքն արդեն իսկ հուշում է, որ այս դեպքում բացահայտումներն այնքան էլ շահեկան չեն լինի իր համար:

Դատական հաջորդ նիստին ևս, գուցե, նիստերի դահլիճում իշխի «լռության սիմֆոնիան»...