ՉՍՏԱՑՎԵ՞Ց


 

ԱԺՄ բեկորները վերամիավորելու և խորհրդարանի առաջիկա ընտրություններին միասնաբար մասնակցելու հույսերն օրըստօրե մարում են: Վազգեն Մանուկյանի ղեկավարած քաղուժին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ բեկորներից հատկապես ՀԺԱՄ-ն է անդրդվելի մնացել` ոչ մի կերպ միավորման գաղափարի շուրջ համաձայնության չգալով: Ավելին, վերջինս արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին (ԱԺՄ-ում այս հարցի առնչությամբ որոշում դեռ չկա) ու գործընկեր է որոնում:

Այս քաղմիավորի ֆինանսական կնքահայրը` հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը, ըստ տեղեկությունների` ՀԺԱՄ-ականների առաջ պայման է դրել առաջատար ուժերից մեկի հետ դաշինք կազմել, որպեսզի խորհրդարան անցնելու երաշխիքն ինքը կանխավ ունենա: «Ֆլեշը» բնականաբար կլուծի ՀԺԱՄ-ի ֆինանսական բոլոր հարցերը, ու հավանական է, որ կուսակցությունը մեծամասնականով նույնպես մայրաքաղաքի մեկ-երկու ընտրատարածքում, մասնավորապես Նոր Նորքում, թեկնածուներ առաջադրի: