Արժե´ իմանալ
*«Օրանգուտանգ» բառն աֆրիկյան որոշ լեզուներից թարգմանվում է որպես «մարդը` ջունգլիներից»:
* Երկրի վրա ապրած երբեմնի կենդանի արարածների 99 %-ը բնաջնջվել է:
* Գորիլաների բազմացումը կարելի է կանխել հակաբեղմնավորիչ հաբերով:
* Մարդուց բացի` միայն զրահակիր կենդանիներն են հիվանդանում բորոտությամբ:
* Չինաստանում մեծամասամբ օձ որսում են` նրբախորտիկներ (դելիկատես) պատրաստելու համար, Հնդկաստանում` դրա կաշին օգտագործելու, իսկ Բիրմայում` հակաթույն ստանալու նպատակով:
* Առյուծների հոտում որսի 90 %-ը կատարում են էգերը:
* Ջայլամի ձուն կարող է կշռել մինչև 1,5 կիլոգրամ:
* Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մի կապիկի շնորհվել է կապրալի զինաստիճան և մեդալ:
* Փղերից հետո ամենածանր կաթնասունները գետաձիերն են. դրանց քաշը կարող է հասնել մինչև 4 տոննայի:
* Դելֆինները քնում են մեկ աչքը բաց:
* Վայրի սագերը միայն 1 զուգընկեր(ուհի) են ունենում:
* Նիլի ափերին կոկորդիլոսներն ամեն տարի 1000-ից ավելի մարդ են սպանում:
* Ծնվելու պահին ընձուղտի ձագն ընկնում է 1,5 մետր բարձրությունից:
* Մոլորակի վրա առնետները հայտնվել են մարդկանցից 48 միլիոն տարի առաջ:
* Ծույլերն իրենց կյանքի 75 %-ն ապրում են քնած:
* Նապոլեոնի սիրելի ձիուն կոչում էին Մորենգո:
* Երկիր մոլորակի վրա գոյություն ունի գորտերի և դոդոշների 4 հազար տեսակ:
* Սև ծովում ապրող պերկես ձկները սկզբում գերազանցապես էգեր են լինում, իսկ 4 տարեկանում սեռափոխվում են և դառնում արու:
* Երկրի վրա կենդանի էակների 70 %-ը մանրէներն են:
* Տնային շների շուրջ 400 ցեղատեսակ գոյություն ունի: