ՀԵՐԹԱԿԱՆ «ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»


 

Գյումրու թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել ԲՀԿ-ական Սամվել ԲալասանյանըΚ Այս ընտրատարածքն ավանդաբար բալասանյանական է համարվում: Ինչպես հաճախ, այս անգամ էլ Բալասանյանը չդավաճանեց ինքն իրեն ու իր հետ առաջադրեց նաև «Գյումրի-գարեջուր» ընկերության լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանին:

Հասկանալի է, որ նախկին մանկավարժ Հայկ Սուլթանյանը ոչ պատգամավոր դառնալու ցանկություն, ոչ էլ այնքան ֆինանսական միջոցներ ունի, որպեսզի կարողանա ընտրարշավ կազմակերպել: Նա պետք է այս ընտրատարածքում աշխատի Սամվել Բալասանյանի համար և հնարավորինս շատ ձայներ խլի մյուս թեկնածուներից: Բալասանյանի խորամանկությունը հաճախ է նրան օգնել, ապահովել հաղթանակ: Ուրեմն, այս անգամ էլ նա գործելու է նույն սցենարով և նույն մեթոդներով: Եվ այս ամենից հետո էլ Բալասանյանի կուսակցության ղեկավարը խոսում է արդար ընտրությունների և հայ մարդու արժանապատվության մասին: