500 նախագահացու


 

Ասում ենք Հայաստանում ամեն առավոտ 2 միլիոն թագավոր ու նախագա՞հ է արթնանում: Գուցեև. բայց միայն` մտովի: Իսկ ահա Եգիպտոսում միանգամից և վճռականորեն երկրի նախագահի 500 թեկնածու է արթնացել: Ու բոլորն էլ քվեարկվելու են մայիսի 23-ին և 24-ին կայանալիք ընտրություններում. 500 հոգուն մեկ օրում քվեարկե՞ս:

Աթոռապաշտ այս բազմության մասնակցությամբ պետության ղեկավարի ընտրությունն առաջինն է` Եգիպտոսի էքս նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությունից հետո:

Ինչպես հիշեցրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը` նախագահի թեկնածու դառնալ ցանկացողները պետք է առնվազն 15 մարզերի 30 պատգամավորների կամ 30 հազար շարքային քաղաքացիների աջակցությունն ունենան:

Թեկնածուներն ամենատարբեր ոլորտներից են. քաղգործիչներից բացի, նաև` լրագրողներ, դատավորներ, դասախոսներ...