ՀՈՎԻԿԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՄՈՒՐԱԶԻՆ


 

Օրերս, իր հիմնադրման 15-ամյակի առթիվ, «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել, շնորհավորել կուսակիցներին և միաժամանակ էլ սահմանել նախագահի տեղակալների նոր թվակազմ և նշանակել տեղակալների: Մհեր Շահգելդյանից և Հեղինե Բիշարյանից զատ, տեղակալներ են դարձել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու գյումրեցի պատգամավոր Մարգարյան Հովհաննեսը:

ՕԵԿ-ում նշում են, որ Մարգարյանը շատ վաղուց էր երազում զբաղեցնել նախագահի տեղակալի պաշտոնը, սակայն Արթուր Բաղդասարյանը չէր կամենա պաշտոնանկ անել Շահգելդյանին կամ էլ աննկուն Հեղինե Բիշարյանին: Եվ Մարգարյան Հովիկի մղումներին հագուրդ տալու համար էլ ստեղծվեցին ևս երկու տեղակալական պաշտոն, և իրականացավ Մարգարյան Հովիկի երազանքը: Դեռ մինչև վերջերս լուրեր էին շրջանառվում, թե Հովիկը նեղացել է իր սիրելի Վահանիչից, անգամ մտադրություն է ունեցել հեռանալ կուսակցությունից: Սակայն պարզվում է, որ քաղաքականության մեջ միայն անձնական շահն է մշտական ու հիմնավոր: Ու հենց անձնական շահերն էլ հաճախ թելադրում են քաղաքական ուժի ռազմավարությունն ու մարտավարությունը: