ԱՐՄԵՆ ՊՈՒՐՏՈՅԱՆԻ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ


 

Թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արմեն Պուրտոյանը բավական ծանր վիճակում է հայտնվել: Այժմ այդ ընտրատարածքից, որտեղից Պուրտոյանը պատգամավոր դարձավ առանց այլընտրանքի, առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհերը», և, ինչպես վկայում են իրազեկները, ամեն ինչ արվելու է, որպեսզի նա միայնակ լինի ընտրատարածքում: Ուրեմն, Արմեն Պուրտոյանը չի կարող այստեղից առաջադրվել և նորից տեղ զբաղեցնել խորհրդարանում:

Սակայն, ինչպես տեղեկացանք, օրերս Ջոնիկ Աբրահամյանի ուղեկցությամբ, Պուրտոյանը հայտնվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` խնդրելով իրեն ներգրավել ԲՀԿ ցուցակում և ապահովել անցողիկ տեղ: Գագիկ Ծառուկյանը դեռ ոչինչ չի խոստացել, սակայն չի էլ մերժել...

Արմեն Պուրտոյանն ու Ջոնիկ Աբրահամյանը եթե հայտնվեն խորհրդարանում, ապա լուծված կլինի նրանց երկուսի քվեարկությունների հարցը, քանի որ ընկերները հաճախ են իրար «օգնել»` մեկը մյուսի փոխարեն կոճակներ սեղմելով: