ՕԵԿ ՑՈՒՑԱԿՆ` ԱՅՍՕՐ


 

Տևական քննարկումներից և ներկուսակցական «ռազբորկաներից» հետո վերջապես այսօր իր ցուցակը կհրապարակի «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այն տպավորությունն էր ստեղծվել, թե ՕԵԿ-ը չի պատրաստվում մասնակցել ընտրությունների: Սակայն Արթուր Բաղդասարյանը չէր կարող հետ կանգնել իր մի շարք կուսակիցներին տրված խոստումներից ու չմասնակցել ընտրություններին:

Ինչպես տեղեկացանք իրազեկ աղբյուրներից` համամասնական ցուցակն արդեն իսկ մեծ դժգոհություններ է ծնել կուսակցության ներսում, քանի որ «անցողիկ» հորիզոնականներում հայտնվել են մարդիկ, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել կուսակցության հետ: Բայց ուրախ ու գոհ են հատկապես Ա. Բաղդասարյանին մշտապես շրջապատող մարդիկ, ովքեր այս անգամ ևս վերին հորիզոնականներում են: Նրանցից հիշատակության են արժանի Մհեր Շահգելդյանը, Խաչիկ Հարությունյանը, Անդրանիկ Ավետիսյանը, ուրիշներ: