Կոսովոյի գնչուները կհայրենադարձվեն


Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դը Մեզիերն ու նրա կոսովցի գործընկեր Բայրամ Ռեջեպին անցյալ շաբաթ համաձայնագիր են ստորագրել կոսովյան փախստականների հայրենադարձման մասին (գրել է Sueddeutsche Zeitung¬ը)£ Խոսքը Գերմանիայում ապաստանած շուրջ 14 հազար մարդու մասին է, որոնցից 10 հազարը կոսովցի գնչուներն են£ Ինչպես հավաստիացրել է Մեզիերը` փախստականների հայրենադարձումը ծրագրվում է իրագործել փուլերով£ Գերմանական ԶԼՄ¬ների տվյալներով` ամեն տարի հայրենիք կվերադառնա 2500 կոսովցի և կպահպանվի «էթնիկ հայրենադարձության» սկզբունքը£ 2009¬ին Կոսովո է վերադարձել 541 արտագաղթյալ£ Իրավապաշտպաններն ու եկեղեցական գործիչները քննադատել են իշխանություններին` հայտարարելով, որ հայրենադարձվողներին ու հատկապես գնչուներին, Կոսովոյում հետապնդումներ են սպառնում£ Իրավապաշտպանները պահանջում են այսպես կոչված «խմբային որոշում» ընդունել կոսովցի գնչուների համար, որն ի տարբերություն ապաստան ստանալու չափանշված ընթացակարգի, Գերմանիայում բնակվելու իրավունք կընձեռի ոչ միայն արդեն վերադարձողներին, այլ նաև նրանց, ովքեր դեռևս չեն արտագաղթել£ Այս առաջարկը հեղինակներն անվանել են «արտաքսում ոչ մի տեղ»£